Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների մասին
06.04.2017
Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. մարտ ամսին գրանցվել է 64 ծնունդ: Նրանցից 35-ը աղջիկ է, 29-ը` տղա:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 11 աղջիկ, 8 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 26 ծնունդ, 16 աղջիկ, 10 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 17ծնունդ, 7 աղջիկ, 10 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 2ծնունդ, 1 աղջիկ, 1 տղա: