Նորություններ
Պատվոգրեր եւ շնորհակալագրեր՝ ՀՀ սփյուքի նախարարից
10.03.2017

Փետրվարի 21-ին Օշականում կայացած՝ Մայրենիի օրվան նվիրված միջոցառմանը լավագույնս մասնակցության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգեւներ տրվեցին Արագածոտնի մարզին:
Դրանք հանձնելու համար մարզպետարան այցելեց նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորվեց, որ նախարարության եւ մարզպետարանի միջեւ համագործակցված աշխատանքներ են ընթանում, ինչի արդյունքում իրականացվում են հետաքրիր եւ արդյունավետ ծրագրեր: Այդ համագործակցության համար հատուկ պատվոգրի է արժանացել մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
,,Մայրենիի օրվան նվիված միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար,, պատվոգ8եր ստացան մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան դպրոցի տնօրեն Լորետա Մարգարյանը, միջոցառման այլ կազմակերպիչների եւ մասնակից դպրոցականների հանձնվեց շնորհակալագրեր:
Մարզպետի փոխնախարարի եւ միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը եւ ներկայանալ օգտակար նոր նախաձեռնություններով: