Նորություններ
Հանդիպում Ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ
15.02.2017
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/12264_s.jpg)
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ Աշտարակի զինվորական կոմիսարիատի նախաձեռնությամբ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արագածոտնի մարզից Ապրիլյան պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների մեծարման միջոցառում:
Ներկաները ծանոթացան մարտիկների հետ, լսեցին նրանց կատարած հերոսությունների մասին պատմություններ: Աշակերտները որպես հայրենասիրության վառ օրինակ ընդունեցին օրվա հերոսներին, որոնցից շատերը արիության համար արժանացել են տարբեր շքանշանների:
Առանձնակի տպավորություն թողեցին Ապրիլյան պատերազամի ընթացքում տարբեր աստիճանների վիրավումներ ստացած 4 մարտիկները, որոնց դահլիճն ընդունեց ակնածամքով եւ բուռն ծափահարություններով:
Աշտարակի զինկոմ Մ. Ղազարյանը հավաստիացրեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: