Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունում քննարկվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ծրագրերը

26.01.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Արագածոտնի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային և անասնապահական տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը, գյուղտեխնիկայի վերանորոգման բազայի, զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների ձևավորմանը և այլն:
Տավուշի մարզից ներկայացվել էին տնկարանային տնտեսության ստեղծման, գինեգործական, բուսայուղերի արտադրության կազմակերպման, գյուղմթերքի վերամշակման, ենթակառուցվածքների զարգացման, դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման աշխատանքներով զբաղվող կոոպերատիվի հիմնման վերաբերյալ ծրագրեր:
Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Գործարարներից ստացվող բիզնես ծրագրերը պետք է մաքսիմալ արագ ուսումնասիրել և արձագանքել: Ծրագրերը պետք է լինեն իրատեսական, հասցեական և կոնկրետ՝ տնտեսական արդյունքների, եկամտաբերության և ռիսկերի գնահատմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել հավանության արժանացած ծրագրերը և ընթացք տալ:

 Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34