Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

26.01.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Շենավան, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Մելիքգյուղ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Արարատի, Շիրակի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզպետարանի պատասխանատուների տեղեկացմամբ՝ մարզի համապատասխան կազմակերպությունները ինչպես ողջ գիշեր , այնպես էլ այժմ աշխատում են ճանապարհներին՝ հնարավորինս ապահովելով երթեւեկելիությունը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով՝ մաքրման աշխատանքները, որոնց, ի դեպ խոչընդոտում են լեռնային բնակավարերում չդադարող առատ ձյունն ու բուքը , կշարունակվեն այնքան ժամանակ, որքան դրա պահանջը զգացվում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21