Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեսկզբի ասուլիսը

26.01.2017

Տեղի ունեցավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեսկզբի ասուլիսը: Մարզպետը ներկայացրեց 2016 թվականի ընթացքում մարզում իրականացված ծրագրերը եւ առաջիկա անելիքները:
Մարզային լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները տեղեկացան, որ 2016 թ. դեկտեմբերի 22-ի դրությամբ մարզում ըստ ոլորտների կատարվել կամ ընթացքի մեջ է շուրջ 34 ներդրումային ծրագիր, որոնց համար ֆինանսավորումը կազմել է՝ շուրջ 6,525,766.0 հազար դրամ: Այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է` շուրջ 5,383,766.0 հազար դրամ, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների և այլ ծրագրերի միջոցներից` շուրջ 668,000.0 հազար դրամ, մարզի համայնքների բյուջեներից` շուրջ 474,000.0 հազար դրամ:
Մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են հետեւյալ կերպ. արդյունաբերություն` 1.9 %, գյուղատնտեսություն 10.0 %, շինարարություն` 3.7 %, մանրածախ առևտուր` 1.3 %, ծառայություններ` 0.8 %

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16