Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄՓՎ 2016թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.01.2017


1. ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
2016 թ. հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը և ենթակա ստորաբաժանումները արձագանքել են 781 դեպք-պատահարների /2015թ-ին 807/, դեպքերի թիվը նվազել է 26-ով կամ 3,2 %-ով), դեպքերի հետևանքով զոհվել է 20 մարդ (2015թ-ի 21-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով կամ 4,7 %-ով), մարմնական վնասվածքներ են ստացել (վիրավորվել են) 116 մարդ (2015թ-ի 125-ի համեմատ, վիրավորների թիվը նվազել է 9-ով կամ 7,2%-ով):
Գրանցված դեպքերից`
683-ը` տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 87.4 %-ը, (2015թ.` 559, կամ
69,2%-ը), որոնց հետևանքով զոհվել է 19 մարդ, (2015թ.` 21), վիրավորվել է` 110 մարդ (2015թ.` 109): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը աճել են 124-ով կամ 18,1%-ով, զոհերի թիվը նվազել է 2-ով կամ 9.5%-ով, իսկ վիրավորների թիվը աճել է` 1-ով կամ 0,9 %-ով:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 205-ը կամ (30%-ը) հրդեհի դեպքերն են (2015թ. 342, կամ 42,3%): Հրդեհների թիվը մարզում նվազել է 137-ով կամ (40%-ով): Հրդեհների հետևանքով զոհեր չկան, այրվածքներ են ստացել 2 քաղաքացի, /2015թ-ին զոհեր և վիրավորներ չի արձանագրվել/:
Գրանցվել է հսկվող կրակի 1 դեեպք, որը կազմում է տեխնածին դեպքերի 0,1%-ը /2015թ. 17, կամ 3%-ը/, հրդեհ չի հայտնաբերվել 13 կանչերին, որը կազմում է տեխնածին դեպքերի 1,9%-ը /2015թ 14, կամ 2,5%-ը/, գրանցվել է ծխապատման 3 դեպք, որը կազմում է տեխնածին դեպքերի 0,4 %-ը /2015թ 4, կամ 0,7%-ը /: Այսպիսով հսկվող կրակի դեպքերը նվազել են 16-ով, կամ 94.2%-ով, կեղծ կանչերի թիվը նվազել է 1-ով, կամ 7,1%-ով, ծխապատման դեպքերը նվազել են 1-ով, կամ 25%-ով:
Հրդեհների գերակշռող մասը կազմել են խոտածածկ տարածքների հրդեհները` 120 դեպք կամ 54,3%, 24 դեպք կամ (10,8%-ը) ծագել է բնակելի շինություններում, գրանցվել է տրանսպորտային միջոցների հրդեհվելու 12 դեպք, կամ հրդեհների (5,4%-ը), անասնակերի հրդեհի 16 դեպքեր կամ հրդեհների (7,2 %-ը), կազմակերպություններում 4, կամ 1,8%-ը,
մյուս 29 դեպքերը կամ դեպքերի 14,1%-ը ծագել են այլ տարածքներում:
2016թ-ին հրդեհների հետևանքով գրանցվել է 16376360 դրամի նյութական վնաս: (2015թ-ին` 35809000 դրամի):
- 72-ը արձագանքված ավտովթարներն են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 9,2%-ը, /2015թ 86, կամ 10,6%-ը/ Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով զոհվել են 10 մարդ, կամ ընդհանուր զոհերի 50%-ը, /2015թ 13, կամ 61,9%-ը/, վնաս-վածքներ ստացել 103 քաղաքացի, կամ ընդհանուրի 88,7%-ը, /2015թ 114, կամ 91,2%-ը/: Ավտովթարների դեպքերը նվազել են 14-ով, կամ 16,2%-վ, զոհերի թիվը նվազել է 3-ով, կամ 23%-ով, վիրավորների թիվը նվազել է 11-ով, կամ 9,6%-ով:
ՄՓՎ ՃԿԿ-ում գրանցվել է 58-ը թունավորման դեպքեր, որը կազմում է ընդհանուր դեպքերի 7,7 %-ը: Թունավորումների արդյունքում զոհեր չեն գրանցվել, տուժել են 61 քաղաքացի, /2015թ-ին` թունավորման 69 դեպք, կամ 8,5%-ը/ տուժել են 71 քաղաքացի: Թունավորումների դեպքերը նվազել են 10-ով, կամ 14%-ով:
Այսպիսով հաշվետու տարում ստորաբաժանումների ելքերի քանակը կազմել է 781 ելք, որից արձագանքել են հրդեհի 221 դեպքի, ճանապարհատրանսպորտային 72 պատահարների, դիակի դուրս բերման 3, ինչպես նաև կենցաղային և այլ դեպքերի 485 կանչերի:
23-ը` տարերային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2,9%-ը (2015թ.` 18, կամ 2.2%): Տարերային բնույթի դեպքերը աճել են 5-ով կամ 21,7%-ով:

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են հրամանաշտաբային, շտաբային ուսումնավարժու¬թյուններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ: Բոլոր անցկացրած վարժանքները ընդգրկել են ինչպես քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:
Համաձայն 2016թ աշխատանքային պլանի տարվա ընթացքում նախատեսվել և անցկացվել է 1 հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ <<Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով, ՀՀ Արագածոտնի մարզպետարանում, 1 շտաբային ուսումնավարժություն <<Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով և 1 ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Ք.Թալին Քոթանյան 11 բազմաբնակարան շենքում` <<Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով: Մարզի թվով 30 համայնքներում նախատեսվել և անցկացվել է շտաբային ուսումնավարժություններ, 5 հատուկ տակտիկական ուսումնավարժություն և 5 օբյեկտային վարժանքներ՝ կազմակերպություններում: ՄՓՎ կողմից մեթոդական օգնություն է ցուցաբերվել մարզի թվով 84 համայնքների շտաբային ուսումնավարժությունների նախապատրաստման և անցկացման գործում:
ՄՓՎ անձնակազմի և ՀՓՋ հրամանատարների հետ 02.06-ին և 02.11-ին նախապատրաստվել և անցկացվել են <<ՔՊ միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ>> և <<Քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի դեպքում անձնակազմի և հարակից տարածքների բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում և իրականացում>> թեմաներով շտաբային ուսումնավարժություններ:
Մարտի 1-ին` ՔՊ միջազգային օրվա կապակցությամբ ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անցկացվել է թվով 5 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ /Ապարանի ավագ դպրոց, Քուչակի միջնակարգ դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ծաղկահովիտի միջնակարգ դպրոց, Արտենիի միջնակարգ դպրոց/, ինչպես նաև ՄՓՎ-ի կողմից տրամադրված պլան-կոնսպեկտներով մարզի մի շարք դպրոցներում զինղեկները անցկացրել են դասախոսություններ:
ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ մարզի 5 դպրոցներում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն և 5 դպրոցներում ընթերցվել են դասախոսություններ:
Արագածոտնի ՄՓՎ պետի հանձնարարականով 2016 թվականի մայիսի 20-ին ՀՀ մշակույթի նախարարության <<Վ.Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան>> ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անցկացվել է դասախոսություն <<Բնակչությանն ազդարարման ազդանշանները>> թեմայով:
3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
2016թ. մարտի 22–ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում Արագածոտնի մարզի ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ կազմակերպվել և անցկացվել է հրամանատարական պատրաստության պարապմունքներ` <<ՔՊ պլաններին ներկայացվող հիմնական պահանջները, դրանց մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը>>, <<ՔՊ ծառայությունների, ՔՊ կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը>> թեմաներով:
2016թ. մարտի 22–ին Ապարանի թիվ 1, Թալինի թիվ 1 և Աշտարակի թիվ 1 դպրոցներում կազմակերպությունների ՔՊ շտաբի պետերի հետ կազմակերպվել և անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ` <<ՔՊ պլաններին ներկայացվող հիմնական պահանջները, դրանց մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը>>, <<ՔՊ ծառայությունների, ՔՊ կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը>> թեմաներով:
Տարվում են աշխատանքներ մարզի տարահանման մարմինների անհրաժեշտ փաստաթղթերի կազմման և լրամշակման ուղղությամբ: Մինչ օրս կատարողներին է հասցվել 114 տարահանման մարմինների փաստաթղթեր: ՀՀ Արագածոտնի մարզում առկա է 1 մարզային, 97 համայնքային տարահանման հանձնաժողովներ՝ Աշտարակ, Թալին, Ապարան, քաղաքներում, Ոսկեվազ, Օշական, Ուջան, Ագարակ, Զարինջա, Արուճ, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Շամիրամ, Կարբի, Ոսկեհատ, Սասունիկ, Հնաբերդ, Իրինդ, Գառնահովիտ, Դավթաշեն, Ագարակավան, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Հացաշեն, Վ.Սասնաշեն, Մաստարա, Դդմասար, Կաքավաձոր, Աշնակ, Ցամաքասար, Արայի, Արագած, Արագածոտն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Անտառուտ, Ավան, Լեռնարոտ, Օրգով, Արտաշավան, Ղազարավան, Ալագյազ, Վարդաբլուր, Բերքառատ, Գեղարոտ, Միրաք, Ռյա-Թազա, Միջնատուն, Ավշեն, Ջամշլու, Մելիք գյուղ, Ծիլքար, Ճարճակիս, Ծաղկահովիտ, Լեռնապար, Նորաշեն, Արտենի, Արագածավան, Թլիկ, Գետափ, Լուսակն, Մեծաձոր, Կանչ, Ն.Բազմաբերդ, Վ. Բազմաբերդ, Զովասար, Նոր Արթիկ, Սորիկ, Երնջատափ, Քուչակ, Շենավան, Վարդենուտ, Ափնագյուղ, Ծաղկաշեն, Շողակն, Կայք, Թթուջուր, Սարալանջ, Լուսագյուղ, Ձորագլուխ, Վարդենիս, Չքնաղ, Եղիպատրուշ, Հարթավան, Սաղմոսավան, Տեղեր, Սադունց, Արևուտ, Հակկո, Պարտիզակ, Ջրամբար համայնքներում, որտեղ ծավալվում են 7 երկարատև բնակության կետեր՝ Աշտարակ, Թալին քաղաքներում, Ոսկեվազ, Օշական, Ուջան, Ագարակ, Զարինջա Համայնքներում, և 24 ժամանակավոր տեղակայման կետեր՝ Արուճ, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Շամիրամ, Կարբի, Ոսկեհատ, Սասունիկ, Հնաբերդ, Իրինդ, Գառնահովիտ, Դավթաշեն, Ագարակավան, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Հացաշեն, Վ.Սասնաշեն, Մաստարա, Դդմասար, Կաքավաձոր, Աշնակ, Ցամաքասար, Արայի, Արագած համայնքներում: Մարզի թվով 17 համայնքների տարահանման մարմինների փաստաթղթերի մշակուման գործընթացը ընթացքի մեջ է:
Աշտարակի ԶԿ-ում ամեն ամիս կատարվել է կցագրված ռեսուրսների ուսումնասիրում:
Համաձայն ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժ/պ-ի 2016թ. ապրիլի 13-ի թիվ 5547-16 հանձնարարականի՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների, քաղաքային և գյուղական համայնքների, մարզային ՔՊ ծառայությունների, կազմակերպությունների, կրթական հաստատությունների ղեկավարների, Արագածոտնի ՄՓՎ ստորաբաժանումների միջոցով կազմակերպվել և իրականացվել է ազգաբնակչության շրջանում «Ազդարարման ազդանշանների դեպքում բնակչության գործողությունների» հուշաթերթիկը բնակչությանը հասցնելու գործընթացը, հուշաթերթիկը մարդկանց կուտակման վայրերում, բնակելի շենքերի մուտքերում փակցնելու և մարզի տարածքում գործող կազմակերպություններում, կրթական համալիրներում տարածելու միջոցով, ինչպես նաև տեղեկացվել է բոլոր կատարողներին, որ հուշաթերթիկը տեղադրված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքի ԱԻ հանրագիտարան բաժնի քաղաքացիական պաշտպանության ձեռնարկներ ենթաբաժնում (http://mes.am/hy/cdmanuals/):
Համաձայն ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժ/պ-ի 2016թ. մայիսի 2-ի թիվ 5287-16 հանձնարարականի ճշգրտվել են մարզի բնակչության պատսպարման հաշվարկները, պաշտպանական կառույցների մակերեսները, բնակչության կցագրումը պաշտպանական կառույցներին, կցագրումից դուրս մնացած բնակչության պատսպարման նպատակով արագ կառուցվող թաքստոցների կառուցման վայրերը: Ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում և չաշխատող բնակչության շրջանում իրականացվել են ուսուցողական և բացատրական աշխատանքներ տագնապի ազդանշանի դեպքում վարվելակերպի, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման կանխարգելման միջոցառումների մասին:
4. ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Մարզային փրկարարական վարչությունում և ստորաբաժանումներում գործում են 1 ինտերնետ կապի միջոց, ինտերներտ կապով գործող 13 հեռախոսահամար, 8 օնլայն տեսանկարահանող հեռախոս, 7 ստացիոնար և 32 դյուրակիր ռադիոկայաններ, շարժական 11, 4 լարային կապուղիներ:
Արագածոտնի մարզի կապի և ազդարարման համակարգը ներառում է <<Արմեն Տել>> ՓԲԸ Աշտարակի, Ապարանի, Թալինի և Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանումները: Նշված ստորաբաժանումների բազայի վրա ստեղծվել է ՔՊ մարզային կապի և ազդարարման ծառայություն, որը գտնվում է մարզկենտրոնում:
Լրամշակվել են ազդարարման սխեմաները, որոնցով Մարզի ղեկավար կազմի ազդարարումը իրականացվում է ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթապահ հերթափոխի կրտսեր հրահանգչի միջոցով:
Մարզի համայնքների ազգաբնակչության ազդարարումը իրականացվում է համայնքներում տեղադրված էլ. շչակներով, որոնք միացվում են տեղերից: Արագածոտնի ՄՓՎ-ի և նրա ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թվով 51 էլ. շչակներից աշխատում է միայն 14-ը:
Շչակների օգտագործումը, շահագործումը և պահպանությունը իրականացնում են համայնքների և կազմակերպությունների ՔՊ պետերը:
Շչակներ չունեցող համայնքներում ազդարարումը իրականացվում է շարժական բարձրախոսների և սուրհանդակների միջոցով:
Ըստ հաշվարկների` մարզում անհրաժեշտ 129 շչակներից առկա են`
16 հատ Ս-40, որոնցից 2-ը սարքին են 14-ը անսարք,
19 հատ Ս-28, որոնցից 2-ը սարքին են, 17-ը անսարք,
16 հատ ԼԴ-800, որոնցից սարքին են 10-ը, 6-ը անսարք,
Պակասում է 78 շչակ, որից Ս-40՝ 74 հատ, ԼԴ-800՝ 4 հատ:
5. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ. հունվարի 15-ի թիվ 16-Ա հրամանի ՀՀ միջպետական մայրուղիներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու, բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ միջպետական ավտոճանապարհահատվածի 22-րդ կիլոմետրում ստեղծվել է տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետ: Հենակետում ծառայությունը կազմակերպվել է Ապարանի և Արագածի ՀՓՋ-ծառայողնիրի միջոցով: Իրավիճակի թուլացմանը և հանդարտմանը զուգահեռ Հենակետի գործունեությունը ՓԾ տնօրենի հրամանով դադարեցվել է 2016թ. փետրվարի 15-ին: 2016թ-ի դեկտեմբերի 27-ից ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Մխիթարյանի 27.12.2016թ-ի թիվ 1358-Ա հրամանով ,,Հենակետի,, գործունեությունը վերականգնվել է:
26.02.2016թ. Արագածոտնի ՄՓՎ–ում անցկացվել է խորհրդակցություն սելավավտանգ 20 համայնքների ղեկավարների հետ:
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ. հունվարի 21-ի թիվ 1183-16 հանձնարարականի, ս.թ հունվարի 26-ին ՄՓՎ աշխատակիցները մասնակցել են աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը նվիրված սեմինարին:
26.05.2016թ. ՀՀ Արագածոտնի մարզպետարանում, ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ի կողմից, Աշտարակի տարածաշրջանի նախադպրոցական հաստատությունների տնօրենների, մեթոդիստների և դաստիարակների հետ անց է կացվել սեմինար <<Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերը>> թեմայով, որին մասնակցել են թվով 40 մասնագետ:
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ. նոյեմբերի 1-ի թիվ 1155-Ա հրամանի, Արագածոտնի ՄՓՎ ԲՊԲ պետ-պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Դ. Պետրոսյանը և նույն բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Ա. Հակոբյանը, Արմավիրի ՄՓՎ-ում մասնակցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության տարածքային ստորաբաժանումների միջև <<Հնարավոր բնածին և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման համատեղ գործողությունների պլանի>> մշակման քննարկմանը:
Արագածոտնի ՄՓՎ-ն իրականացրել է ՀՀ Արագածոտնի մարզին առընչվող, Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտում կարողությունների գնահատման գործընթացը, որի նպատակնե է եղել վերհանել ներկա կարողությունները և նախանշել զարգացման թիրախները մինչև 2020 թվականը ու հետագա ժամանակաշրջանի համար, որը սահմանված կարգով ներկայացվել է ՓԾ:
Համաձայն ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի 12.12.2016թ. 14245-16 հանձնարարականի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա.Ամիրջանյանը և ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Ա.Հակոբյանը, դեկտեմբերի 13-14-ը <<Անի Պլազա>> հյուրանոցում մասնակցել են <<Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար>> միջազգային չորրորդ համաժողովին:
Ճշգրտվել են մարզում առկա ՔՎՕ և պոչամբարի տվյալները ըստ անվտանգության վկայագրերի և շտապ զեկույցների հաշվետախտակի 26 ձևի համաձայն:
Համաձայն ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի 2016թ. հունվարի 21-ի թիվ 617-16 հանձնարարականի, ճշգրտվել են մարզում առկա վթարային շենքերի տվյալները և սահմանված կարգով ներկայացվել են ՓԾ:
Հսկողություն է սահմանվել ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում, ՀՀ բյուջեով նախատեսված, ԱԻ կանխարգելիչ միջոցառումների պլանի կետերի՝ ըստ առընչության կատարմանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչություն է ներկայացվել 2016թ. համայնքային բյուջեներով և այլ ծրագրերով պլանավորված կանխարգելիչ միջոցառումների ցանկը` նշելով միջոցառումների անվանումը, կատարման ժամկետներն ու պատասխանատուները, աշխատանքների ծավալներն ու գումարի չափը:
6. ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են տարվել փրկարարական ուժերի մշտական մարտական պատրաստության պահպանման ուղղությամբ:
Վարչության պետի հրամանով ստեղծվել է <<Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով <Արիության համաստեղության> խորագրով հանրապետական փառատոնի շրջանակներում>> մասնագիտական վարպետության <Լավագույնն ըստ մասնագիտության> մրցանակաբաշխության անցկացման հանձնաժողով, անցկացվել է <Լավագույնն ըստ մասնագիտության> մրցանակաբաշխության անվանակարգերում մրցույթի մարզային փուլը և հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ներկայացվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ:
ՄՓՎ և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմից ընդունվել է մասնագիտական և ֆիզիկական պատրաստության ստուգարքներ:
Պարբերաբար ստուգվել են մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայության կրման ընթացքը: Հսկողություն է իրականացվել հրշեջ ավտոմեքենաների շահագործման և ելքերի գրանցման նկատմամբ:
ի կատարումն ՀՀ ԱԻ նախարարի 09.12.2013թ-ի <Փրկարարական ծառայության շարային ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին> թիվ 1120-Ա հրամանի 2-րդ կետի, իրականացվել են շարային պատրաստության պարապմունքներ:
ՄՓՎ ստորաբաժանումների միջև կազմակերպվել և անցկացվել է վոլեյբոլի առաջնություն: Մազրում հաղթող ճանաչված Ապարանի թիվ 22 ՀՓՋ թիմը մասնակցել է ՓԾ ստորաբաժանումների միջև կայացած վոլեյբոլի հանրապետական առաջնությանը:
Աշխատանքներ են տարվել հրդեհաշիջման քարտերի և պլանների մշակման ուղղութ-յամբ` ղեկավարվելով ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի 24.12.2013թ. № 17/1570 «Հրդեհաշիջման օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի մշակման կարգը հաստատելու մասին» հրամանի պահանջներով:
Մարզի տարածաշրջանների օբյեկտներում և կազմակերպություններում կազմակերպվել և իրականացվել է հրշեջ մարտավարական վարժանքներ. տարածաշրջանները սպասարկող ՀՓՋ-ների ուժերով և միջոցներով:
Մարզի Բյուրական, Անտառուտ, Լուսագյուղ և Ձորագլուխ համայնքներում ստեղծվել են հրշեջ կամավորական խմբեր, որոնց հետ պարբերաբար անցկացվում են դասախոսություններ <<Անտառային հրդեհների հրդեհաշիջում>> թեմայով:
Ի կատարումն ՀՀ ԱԻՆ և <<Երկրապահ>> կամավորականների միության միջև 2014 թվականի օգոստոսի 19-ին կնքված համագործակցության հուշագրի կիրառումն ապահովելու նպատակով, <<Արագածոտնի ՄՓՎ և ԵԿՄ Արագածոտնի մարզային խորհրդի միջև արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման միջոցառումների փոխգործողությունների պլան>>-ի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից «Պատանի երկրապահ»-միության հետ անցակացվել է պրակտիկ դասեր և դասախոսություններ «Պատանի երկրապահ»-ի հրամանատարա-սերժանտական դասընթացների մասնակիցների հետ և 2016թ-ի մարտ ամսին մարզի դպրոցներում կազմակերպվել և իրականացվել են պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնություններ, որի արդյունքում ձևավորվել է մարզային հավաքական թիմ: Թիմը մասնակցել է հանրապետական մրցումներին:
20.12.2016թ. Արագածոտնի ՄՓՎ ԲՊԲ ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Հակոբյանը մասնակցել է Երկրապահ Կամավորականների Միության Աշտարակի տարածքային բաժանմունքի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր քառօրյա պատերազմում մասնակցած Աշտարակ ջոկատի կազմում ընգրկված կամավորականների պարգևատրմանը, զոհված ազատամարտիկների հետմահու վկայականների հաձնմանը զոհվածների կանանց, պատանի և երիտասարդ երկրապահների վկայականների հանձմանը: Միջոցառումն անցկացվել է Աշտարակի թիվ 1-ին դպրոցում:

7.ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ. հուլիսի 4-ի թիվ 701-Ա հրամանի, Արագածոտնի ՄՓՎ-ում ս.թ հուլիսի 18-20-ը անցկացվել է մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման և համալիր ստուգումների իրականացման աշխատանքներ: Վերը նշված աշխատանքները կատարվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա.Ցոլակյանի գլխավորությամբ:
Ստուգումների արդյունքում ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների աշխատանքները գնահատվել է ,,Բավարար,,:
ՄՓՎ–ում և ենթակա ստորաբաժանումներում իրականացված մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման և համալիր (կոմպլեքս) ստուգման արդյունքում հայտնաբերված բացթողումների և թերությունների վերացման համար հաստատվել է պլան –ժամանակացույց, ըստ որի 2016թ-ի ընթացքում հայտնաբերված թերությունները և բացթողումները ճշգրտվել են:
8.ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հաշվետու ժամանակաշրջանում Արագածոտնի ՄՓՎ 159 հաստիքից համալրված է 152-ը կամ 95,6%-ը: Ծառայության է ընդունվել 11 կրտսեր խմբի ծառայող, Արագածոտնի ՄՓՎ և նրա ստորաբաժանումներում առաջխաղացման է նեկայացվել 2 կրտսեր խմբի և 1 ավագ խմբի ծառայող:
Խրախուսման են արժանացել 30 ծառայողներ, որից` 11 ծառայողներ փ/ծ տնօրենի շնորհակալություն, 5 ծառայողներ ՀՀ ԱԻ նախարարի շնորհակալագրով, 5 ծառայողներ դրամական, 1 ծառայող ՀՀ ԱԻ նախարարի պատվոգրով, 1 ծառայող <<Անվեհեր փրկարար>> մեդալով, 2 ծառայող <<Անբասիր ծառայության համար 20 տարի>> մեդալով, 1 ծառայող <<Անբասիր ծառայության համար 15 տարի>> մեդալով, 2 ծառայող <<Անբասիր ծառայության համար 10 տարի>> մեդալով և 2 ծառայող <<Անբասիր ծառայության համար 5 տարի>> մեդալով: 2015թ-ին՝ խրախուսվել է 31 ծառայողներ, որոնցից՝ 1 գլխավոր խմբի ծառայող /ՀՀ վարչապետի շնորհակալագրով/, 3 կրտսեր խմբի և 4 ավագ խմբի ծառայողներ /ՀՀ ՏԿԱԻ նախարարի շնորհակալագրով/, 11 կրտսեր խմբի և 1 ավագ խմբի ծառայողներ /ՀՀ ՏԿԱԻ նախարարի պատվոգրով/, 1 միջին խմբի ծառայող /լավագույն խմբի պետ/ և 8 կրտսեր խմբի ծառայողներ /ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի կողմից՝ շնորհակալություն/, 1 ավագ խմբի ծառայող <<Լավագույն հրշեջ-փրկարար>> մեդալով, 1 կրտսեր խմբի ծառայող <<Անվեհեր փրկարար>> մեդալով:
2016թ-ի ընթացքում կարգապահական կանոնների խախտումների համար ՓԾ տնօրենի հրամաններով նշանակվել են 2 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով կարգապահական տույժեր չեն կիրառվել: 2015թ-ի ընթացքում կարգապահական կանոնների խախտումների համար նշանակվել են 4 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով կիրառվել է 1 ,,Նկատողություն,, 1 բանավոր խիստ ,,Նախազգուշացում,, 1 դեպքով կարգապահական տույժ չի կիրառվել, 1 ծառայող ազատվել է ծառայությունից: Ծառայությունից ազատվել է 3 կրտսեր խմբի ծառայող:
9.ՈՒՍՈՒՑՄՆ ԳԾՈՎ
2016թ. ուսումնական տարում <<Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա>> ՊՈԱԿ՝ համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից հաստատված պլան-ժամանակացույցի, ՀՀ Արագածոտնի մարզի ղեկավար աշխատողների և մասնագետների վերապատրաստման նպատակով, նախատեսված 44 մասնակիցներից դասընթացներին մասնակցել են 24-ը: 20 աշխատակիցներ տարբեր պատճառներով չեն մասնակցել դասընթացներին:
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ-ի մայիսի 5-ի թիվ 479-Ա հրամանի՝ Արագածոտնի ՄՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Ա. Հակոբյանը, ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում մասնակցել է <<Ազգային աջակցման մարմնի գործողություններն ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով շտաբային ուսումնավարժությանը:
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 2016թ. հունիսի 7-ի թիվ 597-Ա հրամանի՝ Արագածոտնի ՄՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Ա. Հակոբյանը, հունիսի 26-ից հուլիսի 1-ը մասնակցել է Դանիայի թագավորության Սնեկկերստեն քաղաքում կայացած <<Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում>> PPRD EAST ծրագրի շրջանակներում օպերատիվ կառավարման դասընթացի երկորդ փուլին:
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 28.09.16թ-ի թիվ 1008-Ա հրամանի՝ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, 2016թ-ի հոկտեմբերի 3-ից 7-ը մասնակցել է Բուլղարիայի Մոնտանա քաղաքի վերապատրաստման մասնագիտացված կենտրոնում կայանալիք «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային պատահարների առաջին արձագանքողների վերապատրաստողների դասընթացին»:
Համաձայն ՀՀ ԱԻ նախարարի 09.11.16թ-ի թիվ 1202-Ա հրամանի՝ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, 2016թ-ի նոյեմբերի 12-ից 21-ը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանչժոու քաղաքում կայանալիք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարության և Աղետների ռիսկերի նվազեցման ազգային կենտրոնի կողմից համատեղ կազմակերպվող «Համայնքային մակարդակում աղետների կանխարգելման և նվազեցման կարողությունների կառուցում» խորագրով աշխատաժողովին»:
Համաձայն ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի 2016թ. սեպտեմբերի 23-ի թիվ 10864-16 հանձնարարականի, Արագածոտնի ՄՓՎ ԲՊԲ պետ, փ/ծ փոխգնդապետ Դ.Պետրոսյանը և նույն բաժնի ավագ հրահանգիչ փ/ծ լ-տ Գ.Ավագյանը, ս.թ հոկտեմբերի 4-ից 6-ը Աղվերանում մասնակցել են ուսումնական հաստատութտունների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման սեմինարներին:
Համաձայն ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժ/պ 2016թ. նոյեմբերի 30-ի թիվ 17/1751 հրամանի, Արագածոտնի ՄՓՎ ԲՊԲ ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Ա.Հակոբյանը և նույն բաժնի ավագ հրահանգիչ փ/ծ լ-տ Գ.Ավագյանը, դեկտեմբերի 6-ին Թալին քաղաքում մասնակցել են <<Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի>> մշակման պատասխանատուների համար կազմակերպվող սեմինարին:
Համաձայն ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժ/պ 2016թ. նոյեմբերի 30-ի թիվ 230428 հանձնարարականի, Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ պետ-պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ.Դարբինյանը և ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Ա.Հակոբյանը, դեկտեմբերի 15-ին, Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ու Տաջիկստանի կրթության և արտակարգ իրավիճակների նախարությունների ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են աղետների ռիսկի նվազեցման ասպարեզում Հայաստանում ձևավորված հաջող փորձը ուսումնասիրելու ճանաչողական այցին, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության ոլորտում աղետների ռիսկի նվազեցմանն/ԱՌՆ/ ու դպրոցների համալիր անվտանգությանը:
Համաձայն ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժ/պ 01.06.2016թ թիվ 6590-16 հանձնարարականի՝ ՄՓՎ աշխատակիցները Մարզի ուսումնական հաստատությունների ղեկավարներին են հասցրել <<ՈՒսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի>> մշակման մեթոդական ուղեցույցը, ինչպես նաև համաձայն Արագածոտնի մարզպետի կողմից հաստատված՝ համապատասխան պլանները մշակելու վերաբերյալ պլան-ժամանակացույցի, ՄՓՎ կողմից կազմակերպությունների ղեկավարներին շարունակվում է ցուցաբերվել բազմակողմանի մեթոդական և գործնական օգնություն:

10.ԲՈՒԺ ԱՊԱՀՈՎՈՒՄ
2016 թվականի ընթացքում անցկացվել է ՄՓՎ փրկարար ծառայողների բուժ կանխարգելիչ հետազոտություններ (դիսպանսերիզացիա):

11.ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ վերանորոգման են ենթարկվել Աշտարակի ՀՓՋ-ի ԿԱՄԱԶ 8 ԱԲ 40, ԶԻԼ 130 ԱԲ 40, Ապարանի ՀՓՋ-ի ԶԻԼ 131 ԱԲ-40 և ՈՒՐԱԼ 4320 կունգ, Արագածի ՀՓՋ-ի ԶԻԼ 130, ԶԻԼ 131 կունգ և ԶԻԼ 131 ԱԲ-40 մակնիշների, ինչպես նաև ՄՓՎ-ի վազ 21214 և ՈՒԱԶ 5142 ավտոմեքենաները: Նշված ավտոմեքենաների վերանորոգման աշխատանքները իրականացվել են ՄՓՎ ուժերով՝ ԹՆԱՎ-ի աջակցությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի ուժերով, մարզի համայնքների աջակցությամբ շարունակվում են ՄՓՎ նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները: ՄՓՎ-ն նոր տարածքը կանաչապատվել է և կատարվել է ծառատունկ մոտ 3500 մ2 տարածքում:
Մասնակի վերանորոգվել են բոլոր ՀՓՋ վարչական շենքերը:
12.ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հաշվետու ժամանակահատվածում ՄՓՎ նախաձեռնությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից ընդունվել են 13 իրավական ակտեր`
1. 2016թ. փետրվարի 3-ին թիվ 11-Ա որոշումը՝ 2016թ փետրվարի 24-ից-26-ը <<ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանությունը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում>> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն անցկացնելու մասին,
2. 2016թ. փետրվարի 17-ին թիվ 18-Ա կարգադրությունը՝ <<ՀՀ Արագածոտնի մարզում գարնանային հորդացումների, սելավների վտանգի նվազեցման և դրանց կանխարգելման միջոցառումների մասին>>,
3. 2016թ. մարտի 10-ին թիվ 19-Ա որոշումը՝ <<Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով շտաբային ուսումնավարժություն անցկացնելու մասին,
4.2016թ. ապրիլի 12-ին թիվ 32-Ա որոշումը՝ <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2014թ. ապրիլի 28-ի թիվ 42-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>,
5.2016թ. ապրիլի 12-ին թիվ 33-Ա որոշումը՝ <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2013թ. հոկտեմբերի 23-ի թիվ 84-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>,
6.2016թ. ապրիլի 12-ին թիվ 34-Ա որոշումը՝ <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2014թ. հուլիսի 2-ի թիվ 64-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>,
7.2016թ. մայիսի 17-ին թիվ 45-Ա որոշումը՝ <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2005թ. նոյեմբերի 1-ի թիվ 54-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>,
8.2016թ. մայիսի 17-ին թիվ 72-Ա կարգադրությունը՝ <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2008թ. մայիսի 30-ի թիվ 38-Ա կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին>>,
9.2016թ. մայիսի 17-ին թիվ 73-Ա կարգադրությունը՝ <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման առաջին կանչի ուժեր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2008 թվականի մարտի 4-ի N10-Ա կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին>>,
10.2016թ. հունիսի 27-ին թիվ 79-Ա որոշումը՝ <<Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի տնտեսության գործունեության կայունության բարձրացման մշտական գործող հանձնաժողով ստեղծելու մասին>>:
11.2016թ. հուլիսի 15–ին թիվ 9-ԱԳ կարգադրությունը՝ <<ՀՀ Արագածոտնի մարզի ՔՊ ծառայությունների ՔՊ պլանները ճշգրտելու մասին>>,
12.2016թ. հուլիսի 29-ին թիվ 94-Ա որոշումը՝ <<Բնակչության պաշտպանությունը միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացման մասին,
13.2016թ-ի դեկտեմբերի 28-ի թիվ 177-Ա որոշումը՝ <<ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017թ-ի հիմնական միջոցառումների>> պլանը հաստատելու մասին:
13. ՊԼԱՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
2016թ-ին ՄՓՎ կողմից ճշգրտվել են`
- <<Արագածոտնի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը>>,
-<<Արտակարգ իրավիճակներում ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության պլանը>>,
- <<ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության տարահանման պլանը>>,
-<<ՀՀ Արագածոտնի մարզի տարահանված բնակչության կենսաապահովման գործընթացի նախապարտարաստման մարզային պլանը>>:
-Ճշգրտվել են համայնքային և ՔՊ ծառայությունների ՔՊ պլանները,
-ՄՓՎ նախաձեռնությամբ լրամշակվեն են մարզի 74 դպրոցների ՔՊ պլանները և պլան-ժամանակացույցերը: Մարզի 51 դպրոցների ՔՊ պլանները և պլան-ժամանակացույցերը պլանավորվել են լրամշակելու 2017թ-ի առաջին եռամսյակում:
-ՄՓՎ կողմից մեթոդական օգնություն է ցուցաբերվել Մարզի զորահավաքային առաջադրանք ունեցող 12 կազմակերպություններին՝ տնտեսության օբյեկտների կայունության բարձրացման փաստաթղթերի փաթեթի մշակման կապակցությամբ: 2016թ-ին 5-ը կազմակերպությունների կողմից ավարտել են տնտեսության օբյեկտների կայունության բարձրացման փաստաթղթերի փաթեթի մշակման գործընթացը:

14.ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կատարված դրական աշխատանքներին զուգահեռ, դեռևս անելիքներ կան միջին և կրտսեր անձնակազմի մասնագիտական և իրավական պատրաստվածության բարձրաց-ման ուղղությամբ:
Դեռևս բավարար հիմքերի վրա չեն համայնքների, կազմակերպությունների ղեկավար-ների ու մարզային փրկարարական վարչության համագործակցությունը, ժամանակին չեն ներկայացվում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունները:
Բոլոր համայնքներում և կազմակերպություններում բացահայտված առանցքային թերությունները գալիս են բնակչության պաշտպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի ոչ պատշաճ իմացությունից, համայնքներում և կազմակերպություններում ՔՊ ոլորտի հաստիքային ծառայողի բացակայությունից:
Աշտարակի ՀՓՋ-ում քարշակման համար նախատեսված տրանսպորտային միջոցի բացակայության պատճառով Աշտարակի վարչական տարածքում փրկարարական աշխատանքները կազմակերպվում է Ապարանի և Թալինի ՀՓՋ-ների ուժերով և միջոցներով, որը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում դեպքերին ժամանակին սպասարկման համար, ինչպես նաև ՀՓՋ-ի ԿԱՄԱԶ 8 ԱԲ 40 մեքենայի անսարքության պատճառով Աշտարակի ՀՓՋ-ում ծառայությունը կազմակերպվում է մեկ հիմնական մեքենայով:
ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ոչ բավարար է կատարվում, քանի որ ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումները ապահովված չեն անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով:
Արագածոտնի ՄՓՎ և ստորաբաժանումներում առկա է 5 ստացիոնար, 11 շարժական և 32 դյուրակիր գերկարճալիք ռադիոկայաններ, որոնց միջև ռադիոկապը արդյունավետ չի գործում համապատասխան ուժեղացուցիչների բացակայության պատճառով:
2015թ հունիս ամսից ՃԿԿ-ի և 911 ծառայության գործարկումից սկսած ՄՓՎ ՃԿԿ ՕՀՀ կրտսեր հրահանգիչները կատարում են 911 ծառայության և ՕՀՀ կրտսեր հրահանգչի ֆունկցիաներ, որը անհամատեղելի է և լրացուցիչ դժվարություններ է ստեղծում դեպքերի սպասարկման և արձագանքման կազմակերպման ժամանակ՝ հատկապես ամռան ամիսներին /հրդեհների ավելացման/ և ձմեռային ամիսներին /արգելափակումների և խցանումների/ժամանակ: Նշված ժամանակահատվածում ՄՓՎ ՃԿԿ ստացվում է 250-450 հեռախոսազանգեր 5 ֆիքսված և 1 բջջային հեռախոսներից: Ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերին 18:00-ից մինչև 09:00-ն հեռախոսազանգերը սպասարկվում է մեկ կրտսեր հրահանգչի միջոցով: Այդ օրերին դեպքերի արձագանքումը, սպասարկումը, տեղեկատվության փոխանցումը ըստ սահմանված կարգի խախտվում է ժամանակային առումով:
2016թ ընթացքում ՄՓՎ պետի հրամանով կազմակերպվել և անցկացվել են գիտելիքների ստուգման ստուգարքներ, որոնց արդյունքում անձնակազմի միջին մասնագիտական գիտելիքները գոհացուցիչ չեն եղել:
15.ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է
1. 2017թ-ին վարչության գործնեությունը նպատակաուղղել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում մարզի վարչական տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործնեության բարելավմանը, ղեկավար կազմի և ՔՊ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը:
2. ՈՒղիներ գտնել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութական, տրանսպորտային և տեխնիկական ապահովումն իրականացնելու համար, համայնքներում նախաձեռնել պարզագույն պաշտպանական կառույցների ստեղծման գործընթացը:
3. Մարզպետի օժանդակությամբ հասնել մարզի բնակչության ազդարարման համակարգի վերազինմանը` ժամանակակից կապի և ազդարարման միջոցների ներդրման միջոցով, կազմակերպել առկա միջոցների խնամքն ու պահպանումը:
4. Հասնել մարզի ճառագայթային, քիմիական և մանրէաբանական պաշտպանության համակարգի կատարելագործմանը` համաձայն ժամանակակից խնդիրների և առկա աշխարհաքաղաքական իրավիճակի:
5. Հատուկ ուշադրություն դարձնել մարզկենտրոնում համալիր փրկարարական ջոկատի կազմավորման, ՔՊ համայնքային և օբյեկտային կազմավորումների պատրաստվածության բարձրացման գործընթացին:
6. ՈՒղիներ և միջոցներ գտնել մարզային փրկարարական վարչության շենքի վերանորոգման և տեխնիկական վերազինման, անհրաժեշտ գույքով ապահովման ուղղությամբ:
7. Փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքները, ինչպես նաև հանձնարարականները և հրամանները ավելի արագ և օպերատիվ կազմակերպելու նպատակով առաջարկում եմ`
7.1 Աստիճանաբար թարմացնել և վերանորոգել ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների պարկը, հատկատես Աշտարակի ՀՓՋ-ում քարշակման համար հատուկ տեխնիկա տրամադրելու ուղղությամբ:
7.2 Ռադիոկապի վիճակը բարելավելու նպատակով մարզի տարածքում /Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ/ տեղադրել ուժեղացուցիչներ` կապը ՄՓՎ-ի, ՀՓՋ–ների և մեքենաների, ՓԾ ՃԿԱԿ-ի, ինչպես նաև հարակից մարզերի հետ անխափան ապահովելու նպատակով:
7.3 ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումներին հատկացնել համակարգչային տեխնիկա և սարքավորումներ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով:
7.4 Համալրել ՄՓՎ ՃԿԿ-ն նոր հաստիքներով 911 ծառայության խնդիրները լիարժեք կատարելու համար:
7.5 Չնայած վերը նշված խնդիրներին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները:

Պետ՝ փ/ծ գնդապետ Ա.Ամիրջանյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34