Նորություններ
Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում
16.01.2017

Ավանդույթի համաձայն, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում արդեն Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնակատարությունները միասնաբար նշվում է հին նոր Տարվա օրը: Այս տարի այն տեղի ունեցավ հունվարի 15-ին: Քաղաքի՝ ընդարձակ բեմահարթակի վերածված հրապարակում ապարանցիներից բացի հյուրընկալվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր հարեւան համայնքներից, մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից:
Հոգևոր դասի ներկայացուցիչների աղոթքով, օրհնությամբ բացվեց տոնակատարությունը: Իրենց բարեմաղթանքներով ներկաներին ողջունեցին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, <<Նիգ-Ապարան>> հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այլ հյուրեր:
Այնուհետև ավանդական խարույկի շուրջը ծավալվեց ավանդական շուրջպարը:
Տոնական տրամադրությունն ուղեկցվում էր ազգային-հայրենասիրական երգ ու պարով՝ սիրված երգիչների , համույթների, մշակույթի տան սաների կատարումներով: Այս տարի եւս իրենց տոնախմբությանը առանձնակի պատրաստվածությամբ, ավանդական հյուրասիրությամբ էին ներկայացել հանրապետության մարզերը, տարբեր համայնքներն ու քաղաքները: