Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի տարեվերջյան նիստը

24.12.2016

Դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որին ներկա էր ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը խոսեց ՀՀ վարչապետի՝ մարզեր կատարած այցելությունների արդյունքում տրված հանձնարարականների, ինչպես նաեւ ընտրակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժ/պ Ա. Ավետիսյանը: Նշվեց, որ ընդհանուր կտրվածքով, առ այսօր մարզում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 93 %, որը մինչեւ տարեվերջ կկազմի 100 %: Առավելագույն արդյունք՝ 102,1 %: գրանցել են Ապարանի տարածաշրջանի համայնքները: Խոսվեց նաեւ համայնքների կողմից բյուջեների նախագծերի ընդունման ընթացքի մասին:
Համայնքների գործունեության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում 5-ամյա զարգացման ծրագրերի կազմումը: Հնգամյա ծրագրերի մշակման եւ հաստատման աշխատանքների մասին խոսեց զարգացման ծրագրերի բաժնի պետ Ի. Բարսեղյանը: Համայնքների ղեկավարների հետ հստակեցվեցին զարգացման ծրագրերի հետ կապված մանրամասները, նոր մոտեցումներն ու ժամանակացույցը: Նշվեց, որ զարգացման ծրագրերն իրենց մեջ ներառելու է այն կարեւորագույն խնդիրներն ու անելիքները, որոնք իրատեսական են եւ նպաստավոր կարող են լինել համայնքներում հեռահար նպատակների իրականացման առումով:
Քննարկված հարցերին անդրադարձավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա նաեւ ընդհանուր տեղեկատվություն հաղորդեց 2016 թվականին ՀՀ Արագածոտնի մարզում իրականացված աշխատանքների մասին:Նա իր գոհունակությունը հայտնեց համայնքների ղեկավարներին՝ սեփական եկամուտների հավաքագրման գործում ունեցած հաջող արդյունքի համար, ինչի շնորհիվ այսօր հանրապետության մարզերի մեջ Արագածոտնի առաջավոր տեղում է: Նա հորդորեց լրջագույնս մոտենալ այս խնդրին, քանզի երկրի ղեկավարության մոտեցումը այնպիսին է, որ համայնքներում իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման գործում հաշվի է առնվելու սեփական եկամուտների արդյունանքները:
Մարզխորհրդի նիստն ավարտվեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական խոսքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14