Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

24.12.2016

,,Զանգվածային լրատվության մասին,, ՀՀ օրենքի, ինչպես նաև ,,ՀՀ Արագածոտնի մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին,, ՀՀ Արագածոտնի մարզպետի`   2014 թվականի սեպտեմբերի 2-ի N 88-Ն որոշման համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը իրականացնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը,հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն),
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը(անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները,հեռախոսահամարներն ու հեռապատճեների համարները (եթե այդպիսիք առկա են):
Մանրամասների համար զանգահարել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ (0232) 2-42-26 հեռախոսահամարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14