Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ երկրապահների տարեվերջյան միջոցառումը

20.12.2016

Դեկտեմբերի 20-ին կայացավ ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի տարեվերջյան միջոցառումը: Հիմքում կրելով ազգ-բանակ գաղափարախոսությունը, միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեին մեկ անգամ եւս հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մարտիկներին եւ մասնակիցներին, բոլոր ազատամարտիկներին :
Ներկայացնելով երկրապահների անցած ուղին եւ կարեւորությունը հայոց նորագույն պատմության մեջ, ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի ղեկավար Գեղամ Սմբատյանը նշեց, որ իրենց շարքերը համալրվում եմ նոր անդամներով, ովքեր իրենց հայրենասիրությամբ չեն զիջում ավագ սերնդին:
Ներկաներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա, մասնավորապես, ասաց, որ Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերման առաջին իսկ օրերից երկրապահները մասնակից են եղել երկրի կայացման, նրա սահմանների անառիկության պահպանման բոլոր գործընթացներին: Այդ ամենը վերստին դրսեւորվեց 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ առաջին իսկ ժամերից երկրապահները առաջնագծում էին եւ երկրի ռազմական ուժերի հետ միահամուռ եւս մեկ պատմական հաղթանակ արձանագրեցին:
Մարզպետը շնորհավորեց բոլոր երկրապահներին, նրանց ընտանիքներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տորենի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, հաջողություն, անձնական երջանկություն, խաղաղություն մեր երկրի սահմաններին եւ ողջ աշխարհում:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն: Մի խումբ երկրապահներ, մարտական գործողությունների մասնակիցներ արժանացան ԼՂՀ Մարտական ծառայության, ԵԿՄ ,,Երկրապահ 25 տարի,, հոբելյանական մեդալների, Հայաստանի երկրապահ հուշամեդալների, ՊՆ շնորհակալագրերի: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանին հանձնվեց ,,Երկրապահ 25 տարի,, հոբելյանական մեդալ:
Մասնակիցներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան դպրոցի աշակերտները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16