Նորություններ
Փարպի համայնքը ճանաչվել է «Լավագույն գյուղական մարզական համայնք»
16.12.2016

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» եւ «Լավագույն գյուղական մարզական համայնք» ստուգատեսների մրցույթ, որն անցկացվում է 2 փուլով` մարզային և հանրապետական:
Հանրապետական փուլում «Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում Փարպի համայնքը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը եւ նախարարության կողմից ստացել պատվոգիր ու դրամական պարգեւ: