Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին Ապարանի տարածաշրջանի համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման հարցեր

24.11.2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ բարձրացված հարցերի եւ տրված հանձնարարականների քննարկման նպատակով մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններից հետո, հերթական խորհրդակցությունը անցկացրեց Ապարանի քաղաքապետարանում:
Տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հստակեցվեցին զարգացման ծրագրերի հետ կապված մանրամասները, նոր մոտեցումներն ու ժամանակացույցը: Մարզպետը նշեց, որ զարգացման ծրագրերն իրենց մեջ ներառելու է այն կարեւորագույն խնդիրներն ու անելիքները, որոնք իրատեսական են եւ նպաստավոր կարող են լինել համայնքներում հեռահար նպատակների իրականացման առումով:
Համայնքների ղեկավարներն իրենց դիտարկումներն արեցին, որոնք առաջարկությունների տեսքով կներկայավցեն կառավարություն: Դրանք, մասնավորապես վերաբերում են մսամթերքի, բրդի, կաշվի արտադրությունների ստեղծմանը, համայնքային նշանակության այլ խնդիրների լուծմանը:
Խորհրդակցության ավարտից հետո մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն՝ տարածաշրջանի բնակիչների համար: Ի թիվս այլ հարցերի, ստացվեց դրամական աջակցության 19 դիմում, որոնք բավարարվեցին:
Տարածաշրջան կատարած այցի շրջանակում Գաբրիել Գյոզալյանը եղավ նաեւ Ապարան քաղաքում կառուցվելիք բազմաբնակարան շենքի շինհրապարակում, ծանոթացավ շինարարական աշխատանքների մեկնարկային ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16