Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ականների վտանգի իրազեկման դասընթաց

17.11.2016

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղքաներում իրականացվեց Ականների վտանգի իրազեկման (ԱՎԻ) դասընթաց:
Ծրագիրն իրականացվեց ,,Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամ,,-ի , ,, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն,, ՊՈԱԿ-ի համագործակցությամբ եւ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Ականների վտանգի իրազեկման ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչներին իրազեկել Հայաստանում առկա ականային վտանգի, դրանից խուսափելու և ճիշտ վարքագիծ դրսևորելու կանոնների վերաբերյալ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ստացված գիտելիքները փոխանցեն երեխաներին:
Բոլոր դպրոցներին տրվելու են հինգ տեսակի ԱՎԻ պաստառներ, որտեղ հստակ և հակիրճ ներկայացված են Հայաստանի Հանրապետության ականային վտանգի ենթարկված 4 մարզերը, Հայաստանում հանդիպող ականների և չպայթած զինամթերքների հիմնական տեսակները, տարածքի ականապատ լինելու բնական նշանները, վտանգավոր տարածքների նշագրման նշանները և վտանգավոր տարածքում հայտնվելու դեպքում ճիշտ վարքագիծ դրսևորելու կանոնները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34