Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման հարցերի քննարկում

04.11.2016

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում անցկացվեց դասընթաց-քննարկում` ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման վերաբերյալ: Մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները: Դասընթացը վարում էր ԵՄ փորձագետ Ալեք Կարաևը:
Ծրագիրն իրականացվում է <<Աջակցություն ՏԿՆ-ին ՏԶ գործողությունների պատրաստման գործում>> ծրագրի շրջանակներում եւ նպատակ ունի մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի, ուժեղ և թույլ կողմերի հնարավորությունների և սպառնալիքների (SWOT) վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:
Լսելով փորձագետի կողմից ներկայացված առաջարկությունները, մարզպետը կարեւորեց, որ ռազմավարական ծրագիրը պետք է բխի մարզի առանձնահատկություններից, որով էլ պայմանավորվելու է մարզի ռազմավարությունն ու հետագա ընթացքը: Մասնավորապես նշվեց, որ Արագածոտնի մարզը առանձնանում է իր բնակլիմայական պայմաններով՝ ունենալով բարձր լեռնային եւ նախալեռնային բնակավայրեր, ուստի տարածքային զարգացման ռազմավարությունները մշակելիս, անհրաժեշտ է առաջնորդվել այդ հանգամանքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16