Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ քննարկում Արագածոտնի մարզի զարգացման ռազմավարության և համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանության վերաբերյալ

03.11.2016

Նոյեմբերի 2-ին Արագածոտնում տեղի է ունեցավ քննարկում մարզի զարգացման ռազմավարական, ինչպես նաև համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ՏԿԶ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՏԿԶ նախարարության պաշտոնատար անձինք, մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, մարզի համայնքների ղեկավարներ:
Մասնակիցներին ներկայացվեց օրակարգային հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքների համակողմանի կազմակերպման կարևորությունները: Նվեց, որ մարզի զարգացման ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը բխում են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների բովանդակությունից և պետք է ապահովեն վերջիններիս լիարժեք իրագործումը:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն անդրադարձավ մարզի զարգացման ռազմավարության մշակման կարեւորությանը, նշեց համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի կազմման աշխատանքները պատշաճ և ներկայացված պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:
Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանությունը:
Հարկ է նշել նաև, որ ներկայացված մեթոդաբանությունը սահմանում է համայնքի 5-ամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման հիմնական սկզբունքները, գործիքակազմը, գործընթացը և նպատակաուղղված է համայնքների կայուն զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանմանը և միջոցառումների նախանշմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01