Նորություններ
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները` Արագածոտնի մարզում
04.10.2016

Հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները: Կայացավ հանդիպում մարզի ղեկավարության, կրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ:
Ներկայացնելով հյուրերին, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը տեղեկացրեց, որ հանդիպման նպատակը ՀՀ-ում ՌԴ-ի կողմից հանրապետությունում, այդ թվում նաեւ` Արագածոտնում իրականացվող ծրագրերի մասին հանգամանալից իրազեկումն ու քննարկումն է:
Ռուս գործընկերները ներկայացրին կրթության, տնտեսության տարբեր ոլորտների, միգրացիայի ասպարեզներում իրականացվող ծրագրերը, եւ դրանց մեջ քաղաքացիների ներգրավման նպատակով դեսպանատան կողմից կատարվող գործընթացները:
Ներկաները առաջադրեցին իրենց հետաքրքրող հարցերը եւ ստացան պարզաբանումներ: