Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկաշենի դպրոցում տեղի ունեցավ Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը

04.10.2016

Արագածոտնի մարզի Ծաղկաշեն համայնքի Կարապետ Համբարձումյանի անունը կրողը դպրոցի բակում տեղի ունեցավ խորհրդային տարիներին իր քաղաքական հայացքների համար սպանված Կարապետ Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը: Ներկա էին ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների բազմաթիվ հյուրեր:
Կիսանդրու տեղադրումը նախաձեռնել է նրա դուստրը` ճանաչված բժշկուհի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:
Կարապետ Համբարձումյանը Ծաղկաշեն համայնքի Դաշնակցություն կուսակցության առաջնորդներից է եղել, և իր գաղափարների համար էլ հետապնդվել է սովետական իշխանությունների կողմից, աքսորվել եւ այնտեղ էլ զոհվել:
Խոսելով հոր կյանքի եւ գործունեության մասին, Լիդա Մուրադյանն ասաց, որ իր այս նախաձեռնությունը նվիրվում է նրա ծննդյան 100-ամյա հոբելյանին: Դրանով դուստրն իր պարտքն է կատարում հոր հիշատակի առջեւ եւ կիսանդրին նրա անունը կրող դպրոցի բակում սերունդներին կփոխանցի հայրենիքի նվիրյալ մարդու անունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16