Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղադրվեց հուշաքար` ի հիշատակ Ապրիլյան պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանի

30.09.2016

Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացում: Հուշաքարը պատրաստվել է համայնքապետ Արտաշես Մելիքյանի նախաձեռնությամբ եւ համագյուղացի Ռոբերտ Եղիազարյանի բարերարությամբ: Այն տեղադրվեց գյուղին հարկից բարձունքում գտնվող` Արցախյան պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիրում:
Բացման արարողությունը մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Ռաֆիկ Հակոբյանի ծնողները` Խլղաթ եւ Նառա Հակոբյանները, հարազատներն ու մտերիմները, մտավորականներ, ողջ համայնքը:
Տեղի ունեցավ օրհնանքի արարողություն, որից հետո ներկաները խորին հարգանքով ու երախտագիտությամբ մեծարեցին զոհված հերոսին, նշելով, որ բնակվելով Ռուսաստանի Դաշնությունում, Ռաֆիկը վերադարձել էր եւ իր պարտքն էր համարել ծառայել հայոց բանակում: Եւ կյանքը ցույց տվեց, որ ծառայությունն նրա համար սոսկ պարտականություն չէր, այլ` հայրենիքի համար անմնացորդ նվիրում եւ կյանքի զոհաբերություն: Ռաֆիկ Հակոբյանի անվան կողքին հիշատակվեցին նաեւ Ապրիլյան պատերազմի մյուս զոհերը` Միշա Աղաջանյանը, Քյարամ Սլոյանը, հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված Կարմրաշենի եւ մարզի բոլոր նահատակները:
Ռաֆիկ Հակոբյանի եւ նրա մարտական ընկերների հերոսական կերպարների մասին հանգամանալից խոսեց Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր. Պրոֆեսոր Էդիկ Բարսեղյանը:
Հիշատակի արարողությանը գրական-երաժշտական ելույթով մասնակից եղան դպրոցի աշակերտները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16