Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ասուլիսը

27.09.2016

Սեպտեմբերի 27-ին կայացավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանի ասուլիսը: Մարզայիւն զանգվածային լրատվության ղեկավարներին եւ լրագրողներին աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց, որ աշդեն ավանդույթ է դարձել աշխատակազմի վարչությունների հաշվետվությունները կազմակերպել ասուլիսների ձեւաչափով: Նա նշեց, որ գալիք տարում դրանք կկազմակերպվեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
Վարչության պետը ծավալուն տեղեկատվություն ներկայացրեց անցած 9 ամսվա ընթացքում գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում իրականացրած աշխատանքները: Նշվեց, որ նկատվել է անասնագլխաքանակի աճ: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մի շարք հիվանդությունների դիմաց պատվաստվել են խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներն, թռչուններն ու մեղավաընտանիքները:
Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման մարզին հատկացվել է 3300 տոննա ազոտական, 60 տոննա կալիումական եւ 60 տոննա ֆոսֆորական պարարտանյութեր, ինչպես նաև 450000 լիտր դիզելային վառելանյութ: Ներկրումները ներկայումս շարունակվում են: Համաձայն մարզի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացված հայտի, գարնանը մարզին է հատկացվել 260 տոննա գարնանացան գարու (35 համայնք), 5 տոննա առվույտի (33 համայնք) եւ 40 տոննա կորնգանի սերմացուներ(35 համայնք):
Գյուղատնտեսության բնագավառում շարունակվում են միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը: ENPARD ծրագրով(որն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը) մարզի 6 համայնքներում ցանվել է 87 հա հնդկաձավար:
World Vision կազմակերպության հովանավորությամբ Նոր Արթիկ համայնքում կիրականացվի սերմնաբուծության զարգացման ծրագիր: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցու¬նա¬կության» ծրագրի շրջանակներում ընդգրկել ևս 11 համայնքներ, ներգրավվող համայնքների մի մասում կլինեն միայն գյուղտեխնիկայի տրամադրման աշխատանքներ, որով կհամալրվի համայնքներում առկա գյուղատնտեսական տեխնիկայի պակասը: Գերմանական GIZ կազմակերպության կողմից Ապարանի տարածաշրջանի Լուսագյուղ, Արայի, Քուչակ եւ Հնաբերդ համայքներում էռոզիացված հողերում կատարվել են անտառհիմնման աշխատանքներ: Արայի համայնքում հատկացվել է 53հա հողատարածք, արդեն տնկվել եւցանկապատվել է 18 հեկտարը, իսկ 35 հա-ը միայն ցանկապատված է: Ծրագիրն ունի շարունակական բնույթ:
Վարչության պետը նշեց, որ հուլիսի 3-ին , հուլիսի 10-ին եւ օգոստոսի 3-ին մարզում տեղի են ունեցել ուժեղ կարկտահարություններ, որից էականերոն վնասվել են մոտ 854.8 հա խաղողի եւ 1656.1 հա պտղատու այգիներ, ինչպես նաև 1165.4 հա հացահատիկի ու 73.41 հա հատապտղի,7.05 հա բանջարեղենի եւ 10 հա ծխախոտի ցանքատարածքներ: Կարկտահարության պատճառած ընդհանուր վնասը կազմում է մոտ 7.148 մլրդ ՀՀ դրամ: Պատճառած վնասները մեղմելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից որպես օգնություն մարզին է տրվել 100 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու,որը բաշխվել է մարզի 21 համայնքների:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցու¬նա¬կության» ծրագրի շրջանակներում ընդգրկել ևս 11 համայնքներ, ներգրավվող համայնքների մի մասում կլինեն միայն գյուղտեխնիկայի տրամադրման աշխատանքներ, որով կհամալրվի համայնքներում առկա գյուղատնտեսական տեխնիկայի պակասը:
Անդրադարձ եղավ ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի նոյեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարումանը: Դրանք վերաբերում են մի շարք ջրամբարների, սելավատարերի, ոռոգման համակարգերի, խորքային հորերի բարելավմանը:
Ասուլիսի մասնակիցները վարչության պետին հղեցին գյուղատնտեսական մթերքների իրացմանը, ծխախոտագործության զարգացմանը, հակակարկտային կայանների, սպանդանոցների գործարման խնդիրերին վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16