Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությանը ամփոփվեց ոստիկանության համակարգի գործունեությունը

14.09.2016

Սեպտեմբերի 14-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, տարածքային բաժինների ղեկավարների մասնակցությամբ:
Մասնակիցներին ներկայացվեց ոստիկանության մարզային վարչության եւ բաժինների հաշվետվությունը մարզպետի մոտ կայացած վերջին` հունիսի 7-ի խորհրդակցությունից հետո իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Նշվեց, որ նշված ժամանակահատվածում արձանագրված հանցագործությունները հիմնականում ունեցել են սոցիալական բնույթ, որոնք բխել են կենցաղային խնդիրներից:
Անդրադարձ կատարվեց տարբեր հանցատեսակների վերաբերյալ թվային վերլուծություններին եւ կարեւորվեց դրանց բացահայտման, ինչպես նաեւ կանխարգելման ուղղությամբ մարզի ղեկավարության, համայնքապետերի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման ի Կիրակոսյանը քննարկված հարցերի մեջ առանձնացրեց համայնքներում իրականացվող զորակոչի ընթացքի կազմակերպման, բնակիչների մոտ զենք-զինամթերքների հայտնաբերմանը գործընթացներին վերաբերող խնդիրները:
Ամփոփելով քննակված հարցերը, Գաբրիել Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց համակարգի հետ համագործակցված աշխատանքի համար եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը համակարգում իրականացվող աշխատանքներին:
Միաժամանակ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ըստ ամենայնի եւ բարձր մակարդակով իրականացվի սեպտեմբերի 18-ին մարզում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաեւ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված տոնական միջոցառումների անցկացումը, հասարակական կարգի պահպանումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16