Նորություններ
Ուխտագնացության մասնակիցներն անցան Արագածոտնի մարզով
08.09.2016

Հայաստանի անկախության 25 եւ Գարեգին Նժդեհի ծննդյան 130 ամյա հոբելյանների կապակցությամբ սեպտեմբերի 8-ին կազմակերպվել է հեծանվորդների ուխտագնացություն հանրապետության քաղաքներով:
Կեսօրին հեծանվորդներն անցան Արագածոտնի մարզով: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքում նրանց հյուրընկալեցին Գր.Ղափանցյանի անվան դպրոցում: Մանկավարժներն ու աշակերտները ծափողջյուններով եւ հայրենասիրական երգերի հնչյունների ներքո դիմավորեցին ուխտագնացության մասնակիցներին: Մարզի ղեկավարության անունից նրանց ողջունեց մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, ով բարի ճանապարհ եւ հաջող ընթացք մաղթեց հեծանվորդներին:
Ուխտագնացության երթուղին անցավ մարզի եւս մեկ քաղաքով` Թալինով, որը ձգվեց մինչեւ Մարալիկ եւ Գյումրի: