Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Թալինի տարածաշրջանի համայնքներ

07.09.2016

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման ժամանակացուլցի համաձայն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Թալինի տարածաշրջանի համայնքներ: Նա հանդիպեց Թաթուլի, Ցամաքասարի, Սուսերի, Հացաշենի, Զարինջայի, Նոր Արթիկի բնակիչների հետ:
Գյուղացիներին առավելապես հուզում էին հացահատիկի սերմացուների տրամադրման, կարկտահարության պատճառած վնասների հետեւանքների վերացման, բուժօգնության,աշխատանքային, սոցիալական բնույթի մի շարք հարցեր:
Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, նշեց դրանց լուծման հետ կապված հնարավորությունները: Բնակիչներից մեծ մասը մարզպետին դիմեց դրամական աջակցության խնդրով: Ընդհանուր առմամբ, 645 հազար դրամի չափով օգնություն տրամադրվեց 25 դիմումատուի:
Առաջիկայում կկայանա մարզպետի այցը Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16