Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա և սեպտեմբերի մեկի կապակցությամբ
01.09.2016

Սիրելի' աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի օր: Բոլոր ժամանակներում էլ գիրն ու դպրությունը, ուսումն ու կրթությունը հայ ժողովրդի համար եղել և մնում են անփոխարինելի արժեքներ: Մեր երկրի զարգացման ու առաջընթացի երաշխիքը լավ կրթված, բանիմաց սերունդն է:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, քանզի կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Սրտանց շնորհավորում եմ առաջին անգամ դպրոց մուտք գործող մանուկներին: Սիրոլի առաջին դասարանցիներ, այսօրվանից ձեր համար մի նոր կյանք է սկսվում՝ գիտելիքների զարմանահրաշ աշխարհի բացահայտման ժամանակաշրջանը: Օգտագործե'ք կրթվելու և գիտելիքներով հարստանալու բոլոր հնարավորությունները, լավ սովորե՛ք և հավատացե՛ք, որ ձեզանից է կախված մեր երկրի ապագան:
Կրկին շնորհավորելով բոլորիս սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ` նոր ուսումնական տարում մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք: