Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Արագածոտնի մարզ
31.08.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ
նախարարն այցելեց Նոր Եդեսիա համայնք և ծանոթացավ ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի գործունեությանը:
Մարզպետի տեղեկացմամբ` գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել մարզի համար, և նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշների աճ է գրանցվել:
Նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 3100 հեկտար ավել հող է մշակվել, ինչը լուրջ ցուցանիշ է, և այս պահի դրությամբ մարզի մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի ավելի քան 80 տոկոսը: Մարզում բերքահավաքի եռուն շրջանն է, հացահատիկի 95 տոկոսն արդեն հավաքվել է , ընթացքի մեջ է պտղի` սալորի, դեղձի բերքահավաքը: Այս տարածաշրջանում բավականին լավ արդյունքներ են սպասվում, կան պտղատեսակներ, որոնք նախորդ տարվա համեմատ նույնիսկ առավել մեծ ծավալներ կապահովեն, դրանք են` սալորը, դեղձը, կեռասը:
Նախարարը հավաստիացրեց, որ այս պահին նախարարության ուշադրության կենտրոնում բերքի իրացման` մասնավորապես խաղողի մթերմանն առնչվող հարցերն են, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: