Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

29.08.2016

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ավանդական խորհրդակցությունը: Ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
2015-2016.ուսումնական տարվա արդյունքների եւ նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի պատոնակատար Հասմիկ Նազարյանի զեկույցը: Նա նշեց, որ մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 118 հանրակրթական դպրոց, որից 79-ը միջնակարգ, 39՝ հիմնական, 1՝ հատուկ դպրոցներ, 1՝ մարզադպրոց, ՀՀ ԿԳՆ ենթակայության 3 ավագ դպրոց` Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքներում, համայնքային ենթակայության 36 մանկապարտեզ:
Հաշվետու ժամանակահատվածում հանրակրթական դպրոցներում ձեւավորվել է 1239 դասարան՝ 17 022 աշակերտով: Առաջին դասարան է ընդունվել 1803 աշակերտ՝ ձևավորելով 127 դասարան:
Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցը իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական ծրագրեր: Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվել է ներառական կրթություն 16 աշակերտի համար: 2016-17 ուստարում Թալինի թիվ 1, Թալինի թիվ 2 և Աշնակի միջնակարգ, ինչպես նաեւ Արտենիի հիմնական դպրոցներում եւս կիրականցվի ներառական կրթություն:
2015-16 ուստարում միասնական քննություններին մասնակցել է 523 աշակերտ, որոից 428-ը ընդունվել է ԲՈՒՀ:
Մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 2781 ուսուցիչն, որից 2180 ունի բարձրագույն կրթություն (82%): Մարզպետի միջնորդությամբ միջին մասնագիտական կրթություն ունեցողների զգալի մասն իրենց կրթությունը շարունակում են մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ստանալով համապատասխան մասնագիտական կրթություն:
Մարզի դպրոցներում, հատկապես փոքր համակազմ ունեցող, լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ համայնքային դպրոցներում լուրջ խնդիր է ուսուցիչներին 1 դրույք ծանրաբեռնվածությամբ ապահովելը: Խիստ զգացվում է բնագիտական, ֆիզկուլտուրա, օտար լեզուներ, ինֆորմատիկա, երգ, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկաների մասնագետների կարիք:
Զեկույցում անդրադարձ եղավ կրթության որակի բարձրացման, ուսաումնա-դասիարակչական գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք այլ խնդիրների լուծմանը, առաջիկա անելիքներին ու ծրագրերին:
Նշվեց, որ տարբեր ֆինանսական ներդրումներով հիմնանորոգվել կամ մասնակի վերանորոգվել են մի շարք դպրոցներ եւ մանկապարտեզներ: Շինարարական ծրագրեր են իրականացվել ինչպես մարզպետարանի եւ քաղաքաշինության նախարարության պատվերներով, այնպես էլ տարբեր հիմնադրամների, բարերարների,միջազգային կազմակերպությունների միջոոցներով:
Անդրադարձ եղավ նաեւ մշակութային եւ մարզական ոլորտներին: Հանդիսություններ եւ տոնախմբություններ են կազմակերպվել՝ նվիրված պետական, համազգային տոներին, հոբելյաններին, կայացել են ազգային, հայրենասիրական բնույթի միջոցառումներ, հիշատակի արարողություններ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դպրոցականների ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների` Միշա Աղաջանյանի, Քյարամ Սլոյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Սասուն Մկրտչյանի հիշատակին հարազատ կրթօջախներում ռազմագիտության կաբինետներ են անվանակոչվել Վարդաբլուրի, Արտաշավանում, Կարմրաշենի, Կաքավաձորի միջնակարգ դպրոցներում:
Զեկուցման մեջ բարձրացված հարցերի շուրջ իր տեսակետն արտահայտեց եւ մի շարք դիտարկումներ կատարեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ մարզի 118 դպրոցից 80 %-ը վերանորոգված է, սակայն, կան դպրոցներ էլ, որոնցում տարիներ շարունակ շինարարական ոչ մի ծրագիր իրականացվել: Ուստի, նա կարեւորեց, որպեսզի վերանորոգման գրծընթացներն իրականացվեն ընդգրկուն շրջանակով կրեն ամբողջական բնույթ:
Մարզպետը կանգ առավ նաեւ դպրոցներում մանկավարների սերնդափոխության, աշակերտների շարժի, տարիկֆիկացիաների, ուսման առաջադիմության բարձրացման, առարկայական օլիմպիադաների հանդեպ պատասխանատվության դրսեւորման եւ այլ հարցերի վրա: Շնորհավորելով բոլորին, նա տնօրեններին հորդորեց, որպեսզի նոր ուսումնական տարում բացառվեն թերացումներն ու շտկվեն բացթողումները:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը փոխանցեց ՀՀ ԿԳ նախարար Լեւորն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը եւ ներկակայացրեց կրթական քաղաքականության վերաբերյալ մի քանի նորություններ, անդրադարձավ ՀՀ ազգային կրթակարգի նախագծի մի քանի հիմնադրույթներին, պատասխանեց տնօրենների հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16