Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը

09.08.2016

Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը:
Մարզի համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկուցեց ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա նշեց, որ օգոստոսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը եղել է 456810.0 հազար դրամ` կազմելով 45,1 %: Գործընթացը շարունակվում է եւ համայնքապետերը հավաստիացնում են, որ տարեկան կտրվածքով լավ արդյունք կունենան:
Օրակարգի հարցերից էր գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի կազմակերպման աշխատանքների ընթացքը, որի մասին խոսեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը: Ըստ նրա, տարին, ընդհանուր առմամբ, խոստանում էր նպաստավոր լինել, սակայն, էականորեն խոչընդոտեցին վերջին կարկտահարությունն ու ուժեղ քամիները: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ղեկավարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովը աղետի առաջին իսկ օրվանից աշխատել է տուժած համայնքներում, ճշգրտել վնասի չափերը: Գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքներ են տարվում ստացված բերքի մթերմանն աջակցելու ուղղությամբ:
Քննարկվեցին նաեւ համայնքներում իրականացված վարչական հսկողության ընթացքում հայտնաբերված եւ արձանագրված թերությունների եւ խախտումների վերացման, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի օգտագործման վիճակի մասին հարցերը:
Քննարկված հարցերն ամփոփեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նշելով համայքների զարգացման համար սեփական եկամուտների հավաքագրման կարեւորությունը, նա համայնքապետերին հորդորեց հետեւողական լինել այդ գործընթացին: Անդրադաձնալով գյուղատնտեսությանը, մարզպետը նշեց, որ նա պարբերաբար այցելում է կարկտահարությունից եւ քամուց տուժած համայնքներ, հանդիպումներ ունենում ընտանիքների հետ, հնարավորինս աջակցում նրանց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16