Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

03.08.2016

Օգոստեսի 3-ին Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արտակարգ պատրաստվածության եւ արձագանքման սպա Արտակ Ոսկանյանին: Այցը ճանաչողական էր եւ նպատակ ուներ ծանոթանալու աղետների ռիսկերի գնահատման եւ նվազեցման հետ կապված մարզի ներուժն ու առկա հնարավորությունները: Մասնավորապես շեշտադրումը եղավ Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց հետեւող գործողություններին:
Մարզպետը ներկայացրեց, որ մարզում, ընդհանուր առմամբ, արդյունավետ են իրականացվում աղետների եւ արտակարգ իրավիճակների պայմաններում մարզային եւ համայնքային կառույցների գործողությունները: Այդ առումով համակցված աշխատանք է տարվում արտակարգ իրավիճակների մարզային վարչության հետ: Այդուհանսերձ, խնդրահարույց հարցեր կան, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին` կրթական, առողձապահական, սոցիալական եւ այլն:
Մարզի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզում լայն հնարավորություններ ստեղծել Պարենի համաշխարհային ծրագրի համապատասխան ոլորտի գործունեության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16