Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման եւ գյուղատնտեսության նախարարներն այցելեցին Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով
12.07.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 11-ին այցելեցին Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարները եղան Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում, որտեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, ցանքատարածություններին ու պտղատու այգիներին: Մեծ վնասներ են կրել Կարբիի և Օհանավանի խնձորի այգիները:
Ուժեղ քամու եւ կարկուտի պատճառով վնասվել են նաեւ շինություններ, բնակելի տների տանիքներ եւ համայնքային ենթակառուցվածքներ: Կարկուտից տուժել են շուրջ 190 հա խաղողի այգիները, փլուզվել են 15-20 տան տանիքներ: