Նորություններ
Կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար ,, Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ,, մրցույթի մարզային փուլը
19.05.2016

Արագածոտնի մարզպետարանը եւ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար ,, Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ,, մրցույթը:
Մայիսի 19-ին Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ մրցույթի մարզային փուլը, որին մասնակցում էին Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջանների այն նախադպրոցական հիմնարկները, որոնք տարածքային փուլերում գրավել էին 1-ին և 2-րդ հորիզոնականները:
Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Աշտարակի,, Մանուշակ,, թիվ 1 մանկապարտեզը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Թալինի թիվ 3 և Ապարանի թիվ 1 մանկապարտեզները:
Հաղթող ճանաչված մանակապարտեզներին հանձնվեցին գավաթներ և պատվոգրեր, ինչպես նաև ՀՀ Սպորտի և Երիատասարդության հարցերի նախարարության կողմից տրվեցին դրամական պարգևներ:
Հաղթող ճանաչված մանկապարտեզը 2016թ-ի հունիսի 19-ից 20-ը կմասնակցի հանրապետական փուլին, որը տեղի կունենա Երևանում: