Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհակալագրեր` ԼՂՀ ՊԲ-ից

18.05.2016


Ապրիլյան պատերզամի առաջին իսկ օրերից Արագածոտնի մարզը բոլոր ոլորտներում իր աջակցությունն է ցուցաբերել ռազմական գործողություններին մասնակից ուժերին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը համակարգում է բոլոր համայնքների, կրթական, առողջապահական, հասարակական, մարզային ենթակայության կազմակերպությունների, անհատ բարերարների կողմից իրականացվող նախաձեռնությունները:
Իրականացված աշխատանքները գնահատանքի են արժանանում Արցախի հանրապետության կառավարության, Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից: ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի կողմից մարզպետին է ուղարկվել շնորհակալագիր, որտեղ շնորհակալություն է հայտնվում համայնքների ղեկավարների կողմից մայիսի 6-ին ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:
Մեկ այլ նամակ է ստացվել ԼՂՀ ՊԲ գնդապետ Կ. Պետրոսյանից, որտեղ շնորհակալություն է հայտնվում Արագածոտնի մարզպետարանի, մարզի բոլոր համայնքների կողմից Արցախին ցուցաբերած նյութական, ֆինանսական միջոցների տրամադրման, մասնագիտական, բարոյական եւ այլ կարգի օժանդակության համար:
Մարզի կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը շարունակվում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16