Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աջակցությունը զոհվածների ընտանիքներին շարունակվում է

16.05.2016

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքսանյանի կողմից Արագածոտնի մարզից ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտաիքներին ցուցաբերվեց աջակցություն: Յուրաքանչյուր ընտանիքին նախատեսված էր 1000- ական ԱՄՆ դոլար, որը հատկացնելու համար հայ համայնքի ղեկավարի ներկայացուցիչը այցելեց Արտաշավան, Վարդաբլուր եւ Կարմրաշեն եւ հանդիպեց Քյարամ Սլոյանի, Միշա Աղաջանյանի ու Ռաֆիկ Հակոբյանի ծնողներին:
Մինչ համայնքներ այցելելը, Աղասի Ալեքսանյանի ներկայացուցիը հանդիպեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, տեղեկացրեց իրենց նախաձեռնության մասին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած աջակցության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16