Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի շնորհավորանքը ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին

16.05.2016

ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակվելու կապակցությամբ Գաբրիել Գյոզալյանը շնորհավորանք է ստացել Արագածոտնի մարզի հետ համագործակցող` ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Ա. Դրոզդենկոյից:
Շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասվում է.
,,Հարգելի Գաբրիել Պապիկի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս` ՀՀ Արագածոտնի մարզպետի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:
Լենինգրադի եւ Արագածոտնի մարզերը տարիներ շարունակ հանդիսանում են տարածաշրջանային գործընկերներ, եւ ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունն ու փոխգործակցությունը:
Վստահ եմ, որ 2003-2009 թվականներին Արագածոտնի մարզպետի պաշտոնում ունեցած Ձեր փորձը արդյունավետ կլինի եւ կուղղվի մարզի սոցիալ-տնտեսական հետագա զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը եւ Լենինգրադի ու Արագածոտնի մարզերի համագործակցության ամրապնդմանը, մեր տարածաշրջանների դինամիկ զարգացմանն ու ծաղկմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի’ Գաբրիել Պապիկի, քաջառողջություն եւ աշխատանքային հաջողություններ պետական բարձր պաշտոնում:

Լենինգրադի մարզի նահանգապետ Ա. Դրոզդենկո,,:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16