Նորություններ
Մարզպետն ընդունեց ,,Հայջրմուղկոյուղ,, ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին
13.05.2016

Մայիսի 13-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենին: Քննարկվեցին ջրամատակարարման հետ կապված մի շարք խնդիրներ:
Մարզի ղեկավարությանը հետաքրքրում էր համայնքների ջրամատակարարման համակարգերի հետագա կառավարման, ինչպես նաեւ ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը: Մասնավորապես Խոսվեց Շենկանի, Գեղաձոր, Հնաբերդ, Գեղադիր համայնքների ջրագծերի սպասարկման գործընթացների, համակարգերի սեփականության վկայականների, կնքված պայմանագրերի եւ այլ հարցերի մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մասնագետները տեղերում ուսումնասիրեն քննարկված հարցերը, եւ գտնեն դրանց լուծման հնարավորությունները: