Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնից Արցախ մեկնեց բժիշկների հերթական խումբը

13.05.2016

Մայիսի 13-ին դեպի Արցախ ուղեւորվեց Արագածոտնի մարզի բժիշկների հերթական խումբը: Վիրաբույժ, վնասվածքաբան, այլ ուղղվածության մասնագետներ ընդգրկող խումբն իր հետ վերցրել է նաեւ դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Բժիշկները փոխարինելու են Արցախում գտնվող մարզի բժիշկների նախորդ խմբին, որն այնտեղ աշխատում է արդեն 10 օր:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ մարզի բժշկական կենտրոնների բժիշկների խմբերը, հերթափոխելով մեկմեկու, շուրջ 15 օր է, ինչ իրենց մասնագիտական օժանդակությունն են ցուցաբերում Արցախում գտնվող  կամավորներին, ինչպես նաեւ զինծառայողներին: Սա մեկն է այն նախաձեռնություններից, որ իրականացնում է մարզը` հօգուտ Արցախի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16