Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կամավորները հանդիպեցին իրենց նամակներ հղած դպրոցականներին

03.05.2016

Մայիսի 2-ին Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին հյուր էին այցելել Շուշիի առանձնակի գումարտակի կամավորները: Այդ մեծագույն պատվին աշակերտներն արժանացել էին այն բանի համար, որ ապրիլի առաջին օրերին Արցախի սահմաններում կռվող զինվորներին նրանք իրենց կողմից ծանրոցներ էին ուղարկել, դրանց հետ նրանք հղելով նաեւ իրենց սրտից բխած անկեղծ եւ անմիջական մտքերն արտահայտըող նամակներ:
ԵՎ ահա, դիրքերից վերադառնալով, կամավորները ցանկություն էին ունեցել հանդիպել այն երեխաներին, ում խոսքերն այնքան անհրաժեշտ էին եղել իրենց դիրքերում:
Կամավորները եղան երկու 6-րդ դասարաններում: Նրանք իրենց հետ բերել էին բոլոր նամակները: Յուրաքանչյուրը փնտրեց ու գտավ դիրքերում իր ընթերցած նամակի հեղինակին: Հուզիչ ու տպավորիչ էր հանդիպումը, միմյանց փոխանցած խոսքերն ու մաղթանքները: Կամավորները շնորհակալություն հայտնեիցին իրենց բարոյապես սատարելու, մարտական դիրքերում ուժ ու ուգեւորություն պարգեւելու համար եւ դպրոցականներին նվիրեցին Հայոց պետական դրոշը, լուսանկարներ եւ իրենց իսկ նամակները:
Աշակերտները շնուրհակալ եղան կամավորներից թե’ այցելության, եւ թե’ անձնուրաց կեպով հայրենիքը պաշտպանելու, երկրի խաղաղության համար ամեն գնով պայքարելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16