Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դրամական հերթական աջակցությունը` զոհվածների ընտանիքներին

02.05.2016

 Ապրիլի 2-5-ը Արցախում ծավալված մարտական գործողութփյունների ժամանակ Արագածոտնի մարզից զոհված 3 ժամկետային զինծառայողների ` վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի, արտաշավանցի Քյարամ Սլոյանի, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքներին հերթական աջակցությունը մատուցվեց:
Տաշիր բարեգործական հիմնադրամի եւ Կարապետյան եղբայրների կողմից յուրաքանչյուր ընտանիքին հատկացվեց 2 հազարական դոլար: Աջակցությունը ընտանիքներին հատկացվեց տեղերում, գումարը առձեռն հանձնելով զոհվածների ծնողներին:
Մինչ համայնքներ ուղեւորվերը, հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանին ընդունեց մարզետ Գաբրիել Գյոզալյանը: Նա շնորհակալություն հայտնեց ձեռնարկի հեղինակներին, եւ նշեց, որ ինչպես զոհվածների, այնպես էլ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ընտանիքների հանդեպ ուշադրությունն ամենօրյա է:
Այնուհետեւ բարեգործական հիմնադրամի գրասենյակի ղեկավարն այցելեց Վարդաբլուր, Արտաշավան, Կարմրաշեն եւ հանձնեց հատկացված գումարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16