Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ ընտրություններ` Թալինում եւ Վ. Սասնաշենում

19.04.2016

 Ապրիլի 17-ին ՀՀ Արագածոտի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օր էր: Թալին քաղաքում կայացան քաղաքապետի եւ ավագանու, իսկ Վ. Սասնաշենում` համայնքապետի ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, երկու համայնքներում էլ ղեկավարներ են ընտրվել գործող համայնքապետերը: Թալինում Սարգիս Արամյանի օգտին քվեարկել է 1993, նրա մրցակիցներ Տիգրան Հարությունյանի օգտին` 1036, Գուրգեն Գրիգորյանի օգտին` 168 ընտրող:
Վ. Սասնաշենում Անդրանիկ Պողոսյանին կողմ է քվեարկել 170, մյուս թեկնածու Ստեփան Հովհաննիսյանին` 62 ընտրող:
Ըստ սահմանված ժամանակացույցի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 22-ին կհրապաարակի ընտրությունների վերջնական արդյունքների մասին որոշումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16