Նորություններ
Սատարում են զոհվածների ընտանիքներին
15.04.2016
Շարունակվում է Արցախի շփման գծում ծավալված մարտական գործողություններում հերոսաբար մարտիրոսված զինվորների ընտանիքների հանդեպ ուշադրությունն ու անհրաժեշտ աջակցությունը պետական մարմինների, տարբեր կազմակերպությունների, անհատ անձանց կողմից:
Հերոսաբար իր կյանքը զոհած արտաշավանցի Քյարամ Սլոյանի ընտանիքը նրանցից մեկն է, որին ապրիլի 15-ին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը: Ընտանիքին տրամադրվեց հյուրասենյակի կահույք, մանկասայլակ, սնունդ, անհրաժեշտ այլ պարագաներ: Աջակցությունն իրականացվել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի եւ Կրթության զարգացման ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ:
Սոցիալապես անապահով ընտանիքի համար, ի դեպ, այլ օժանդակություններ են ցուցաբերվել: Ներկայումս իրականացվում է զոհված մարտիկի հայրական տան վերանորոգումը, ինչի անհրաժեշտությունը Սլոյանները խիստ ունեին:
Մեկական միլիոն դրամ է հատկացվել զոհված զինծառայողների` կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի եւ արտաշավանցի Քյալարմ Սլոյանի ընտանիքներին: