Նորություններ
Կայացավ քաղաքացիների ընդունելություն
15.04.2016
Ապրիլի 15-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը ներկայացավ 17 քաղաքացի: Նրանցից մեծ մասը դրամական աջակցության դիմում ունեին, ովքեր նաեւ անձնական բնույթի այլ հարցեր ներկայացրին:
14 քաղաքացու տրվեց ֆինանսական օգնություն` ընդհանուր առմամբ, 395 հազար դրամի չափով: Աշխատանքային, հողային, առողջական, անձնական բնույթի հարցերի կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին պարզաբանումներ: