Նորություններ
Օգնություն` Արցախին
08.04.2016
Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում,համայնքապետարաններում, մարզային կառույցներում, հասարակական կազմակերպություններում իրականացվում են Արցախին օգնություն ցուցաբերելու աշխատանքներ: Գործընթացը համակարգվում է մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնախմբի կողմից:Աջակցությունն ուղարկվում է Հադրութ, որտեղ գտնվում են Արագածոտնից մեկնած կամավորները:
Ապրիլի 7-ին բեռնավորված հերթական մեքենան ուղեւորվեց դեպի նպատակակետ, տեղափոխելով շուրջ 10 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ` սնունդ, հագուստեղեն, հիգիենիկ պարագաներ, դեղորայք: Ամենատարբեր իրեր պարունակող արկղերից բացի, նաեւ դրամական աջակցություն է կատարվում: Արդեն փախանցվել է 5 մլն դրամ:
Աջակցությունը Արցախին շարունակվում է: