Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
07.04.2016

Թանկագին հայուհիներ, շնորհավորում եմ ձեզ` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Հիմքում ունենալով ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը, այս օրը մեր երկրի տոնացույցում հռչակվել է որպես Մայրության եւ գեղեցկության օր:
Բոլորիս համար սրբազնագույն այս օրը մեր երախտիքն են արտահայտում հանդեպ մեր հերոսածին մայրերը եւ մայրության բերկրանքին սպասող հարսիկները:
Բնության զարթոնքի ու արթնացման պահին նշվող Մայրության տոնն ինքնին գեղեցկություն է: Ահա թե ինչու, տոնն իր մեջ մեկտեղել է մայրությունն ու գեղեցկությունը:
Սիրելի’ մայրեր, քույրեր, տիկնայք եւ դուստրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ նորանոր հաջողություններ: Շարունակեք գեղեցկացնել կյանքը ձեր հրաշալի ներկայությամբ, ձեր քնքշությամբ, հմայքով եւ լավատեսությամբ: Թող խաղաղություն տիրի Հայոց աշխարհում, անդորր լինեն մեր երկրի սահմանները, եւ կապույտ երկնակամարի տակ վայելեք ձեր զավակների երջանկությունը: