Նորություններ
Կայացավ Ռաֆիկ Հակոբյանի հոգեհանգիստը
06.04.2016

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված զինծառայողներից մեկը Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղից Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանն է: Նա հատուկ ծառայության համար հայրենիք էր վերադարձել Լենինգրադից, եւ ծառայությանը տրվել էր ամբողջ հոգով ու մարտական տրամադրությամբ:
Ապրիլի 6-ին հայրենի գյուղում` Կարմրաշենում տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը, որին մասնակցում էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա հարգանքի տուրք մատուցեց զոհվածի հիշատակին, վշտակցեց հարազատներին` վստահեցնելով, որ Ռաֆիկը եւ նրա մարտակից բոլոր զոհվածները ողջ ազգի հպարտությունն են: Մարզպետը 1 միլիոն դրամ տրամադրեց զոհվածի ընտանիքին:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաեւ մարզի համայնքապետերը, մարզային ուժային կառույցների, կրթական, մարզային բոլոր կառույցների ղեկավարները, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ: