Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը

05.04.2016

Ապրիլի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ուղեկցությամբ այցելեց Մայր աթոռ սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Վեհափառը նշեց, որ ուրախ է մարզպետին վերստին տեսնելու այդ պաշտոնում եւ նշեց, որ նա քաջածանոթ է նախկին պաշտոնավարման ընթացքում նրա իրականացրած գործունեության մասին: Նա իր օրհնանքի խոսքն ու բարեմաղթանքը հղեց մարզպետին, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք կամեցավ:
Զրույցը շարունակվեց Արցախում ծավալվող իրադարձությունների շուրջ: Գաբրիել Գյոզալյանը տեղեկացրեց, որ դեպի առաջին գիծ մեկնող կամավորների եւ զինվորականների մեջ մեծ է Արագածոտնի մարզից մեկնածների թիվը: Ընթանում են նաեւ բարոյական, նյութական աջակցության աշխատանքներ:
Վեհափառը հետաքրքրվեց մարզից զոհված զինծառայողների, նրանց ընտանիքների մասին: Նրա կողմից Արագածոտնի թեմի առաջնորդին հանձնարարական եղավ` հոգեւորականների մասնակցությամբ աջակցել զոհվածների եւ ճակատում գտնվող զինվորների ու կամավորների ընտանիքներին:, այցելություն կատարել Արցախ:

Վեհափառը վստահեցրեց, որ եկեղեցին իր ամենօրյա աղոթքներն է հղում առ աստված` նահատակված զինվորների հոգիների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16