Նորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է Արագածոտնի մարզ
03.04.2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 4-ին այցելել է Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի ավագ դպրոց:
Տնօրեն Մարինե Սուքիասյանի հետ քննարկման ժամանակ ՀՀ նախարարը նշել է, որ այս փուլում, երբ հանրապետության մանկավարժական կազմի հետ ակտիվ քննարկումներ են ծավալվում ավագ դպրոցի զարգացման ծրագրերի ուղղությամբ, կարևորում է ինչպես առկա խնդիրների վերհանումը, այնպես էլ` դպրոցներից ստացվող առաջարկները: Տնօրենը ներկայացրել է ավագ դպրոցին վերաբերվող խնդիրները, որոնց առնչվում են մասնագիտական կողմնորաշման ավագ դպրոցների կրթական ծրագրերին, ավագ դպրոցի և ՄԿՈՒ հաստատությունների միջև ձևավորված մրցակցային հարաբերություններին:
Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի հետ և քննարկել մարզի կրթական հաստատություններին վերաբերող մի շարք հարցեր: