Նորություններ
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հանդիպեց Թալինի բժշկական կենտրոնի աշխատակազմի հետ
24.03.2016
Մարտի 23-ին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Թալինի բժշկական կենտրոն: Նա շրջայց կատարեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ շենքային եւ աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին:
Այնուհետեւ կայացավ հանդիպում ունեցավ բուժհաստատության ղեկավարության եւ աշխատակազմի հետ: Կարեւորելով բուժաշխատողի դերն ու նշանակությունը հանրության առողջության պահպանման գործում, մարզպետը նշեց, որ մասնագիտական գիտելիքներին զուգահեռ անհրաժեշտ է պահպանել այցելուների հետ անմիջական եւ մարդկային շփման առավելագույն հարաբերություններ: Քանզի մասնագիտական բարձրագույն գիտելիքների ունենալուց զատ, նախ եւ առաջ բժիշկների բարոյահոգեբանական ճիշտ մոտեցմամբ է պայմանավորված հիվանդների ապաքինումն ու առողջության պահպանումը:
Քննարկվեց նաեւ բուժհաստատության աշխատակազմը բարձրորակ եւ երիտասարդ կադրերով ապահովելու հարցը: Գաբրիել Գյոզալյանը հանձնարարեց, որպեսզի աշխատակազմը թարմացվի նոր, նեղ մասնագիտական որակավորումներ ունեցող որակյալ բուժաշխատողներով: Քննարկվեց նաեւ բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավման, նոր սարքավորումններով հագեցվածության խնդիրը: