Նորություններ
Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ
23.03.2016
2016 թվականի մարտի 30-ին, ժամը 12.00-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւևալ հարցերը`
1. Առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.ԳԱԼՍՏՅԱՆ/:
2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, բնակչությանը ազոտական պարարտանյութի և սերմացուների հատկացման աշխատանքների մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյան/:
3. Մարզի համայնքներում աղբահանության, սանիտարական օրերի և շաբաթօրյակների կազմակերպման մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Ս. Պետրոսյան/:
4. Բնակչությանը տրվող որակյալ խմելու ջրի մատակարարման և վարակիչ հիվանդություններից զերծ պահելու միջոցառումների մասին /Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. ՀԱԿՈԲՅԱՆ/:
5. Մարզի համայնքներում առաջնահերթ ծրագրերի և հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին /զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Ի. ԲԱՐՍԵՂՅԱՆ/:
6. Հայտարարություններ