Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

09.03.2016

Մարտի 9-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի սկզբում մարզպետը շնորհավորեց աշխատակազմի կանանց` Մարտի 8-ի կապակցությամբ: Այնուհետեւ քննարկվեցին ՀՀ կառավարությունից, նախարարություններից ստացված հանձարարականները եւ դրանց կատարման ընթացքը: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին խմելաջրի որակի ուսումնասիորւթյանը, շինարարական խնդիրներին, ,,Գնումների մասին,, օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններին, հանրակրթական դպրոցներում հրաձգարանների գործունեությանը եւ այլն:
Անդրադառնալով քննարկվող հարցերին, մարզպետը առանձնակի կարեւորություն տվեց խմելաջրի որակի ապահովման նպատակով համայնքներում ջրամբարների քլորացման բավարար իրականացմանը, հանրակրթական դպրոցներում ջեռուցման ուսումնական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ դա միասնական աշխատանք է պահանջում , ինչի հետեւողական կազմակերպման արդյունքում հնարավոր է բարձր արդյունքների հասնել:
Քննարկված հարցերի շուրջ մարզպետը կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներին նոր հանձնարարականներ տվեց եւ նշեց, որ առաջիկայում աշխատանքային հանդիպումներ է ունենալու մարզի համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16