Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
05.03.2016

Սիրելի’ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը համահունչ է ձեր գեղեցկությանն ու նրբագեղությանը, ձեր ներքին ու արտաքին հմայքին, ներդաշնակ` բնության զարթոնքին ու հրաշալիքներին:
Անուրանալի է ձեր ավանդը պետության կայացման, նրա հիմքը հանդիսացող ընտանիքների ամրապնդման, արժանապատիվ քաղաքացիների դաստիարակության գործում: Դուք ազգի հարատեւման, ազգային արժեքների պահպանման, լավագույն ավանդույթները սերնդե-սերունդ փոխանցելու լավագույն նեցուկն եք, ովքեր հարկ եղած դեպքում, օրհասական պահերին զենքը ձեռքին անվարան կանգում են իրենց այրերի կողքին: Այդ է վկայում հայ կնոջ կերպարը մեր ժողովրդի պատմության ողջ ընթացքում, ինչի համար երախտապարտ ենք ձեզ եւ հպարտ` ձեզանով:
Սիրելի’ կանայք, մայրեր, քույրեր, մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, անսահման սեր եւ տոնական տրամադրություն: