Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

03.03.2016

ՀՀ գետերի հոսքը հիմնականում ձևավորվում է 1800մ բարձրություններից վեր, որտեղ մթնոլորտային տեղումները գումարային գոլորշիացումից զգալիորեն ավելին են։
Պայմանավորված փետրվար ամսվա երրորդ տասնօրյակի բարձր ջերմային ֆոնով (առանձին օրեր նորմայից բարձր՝ 8-120C-ով), ՀՀ գետերի մեծ մասում գարնանային վարարումները սկսվել են փետրվարի 16-ից, ինչն այս տարի միջին ժամկետներից առաջ է ընկել 25-30 օրով և փետրվարի երրորդ տասնօրյակի միջին ելքերը Դեբեդ և Աղստև գետերի ավազաներում կազմել են նորմայի 300-400%։
Մարտի 3-ի դրությամբ հանրապետության տարածքում` սկսած 1700-1800մ, իսկ Տավուշում և Սյունիքում` 2000-2100մ բացարձակ բարձություններից առկա է ձյան ծածկ: Ներկայումս ձնածածկույթի բարձրությունը Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի Գեղարքունիքի մարզերի 1800-2000 բարձրությունների վրա տատանվում է 10-40սմ սահմաններում, իսկ բարձրադիր հատվածներում՝ 120-140սմ։ Ձյան ինտենսիվ հալք հոսքագոյացման գոտիներում (1800-2400մ) առաջանում է երբ օդի ջերմաստիճանը գիշերը չի իջնում +6…+80C, իսկ ցերեկը բարձրանում է +10…+150C:
Մարտի 3-5-ը հանրապետության տարածքը կգտնվի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 4-ին՝ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում հասնելով +24...+250, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +22...+23 աստիճանի:
Մարտի 5-ին և 6-ին շրջանների մեծ մասում, 7-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 5-6-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը, այդ օրերին գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում՝ հատկապես գետերի ստորին հոսանքներում:
Նմանատիպ երևույթ դիտվել է 2004թ. մարտի 5-6-ը ընկած ժամանակահատվածում, երբ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով գետերի մեծ մասում, մասնավորապես Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ախուրյան, Արփա գետերի ավազաններում դիտվել են անբարենպաստ կամ վտանգավոր ելքեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51